ԱՄՆ ավելի քան 10 նահանգներում արգելվել են աբորտները։ Արգելքն այնքան ուժեղ է, որ բացառություն չի կարող լինել նաև բռնաբարության հետևանքով հղիությունը՝ գրում է segodnya.ua-ը։
ԱՄՆ-ում դրա հետ կապված բողոքի ալիք է բարձրացել։ «Մարմինն իմ ընտրությունն է» կարգախոսով լայնածավալ ակցիաներ են անցկացվում։
Օրենքի համաձայն՝ կինը իրավունք չունի աբորտ անելու այն բանից հետո, երբ սկսում է բաբախել պտղի սիրտը։ Դա մոտավորապես հղիության 6-րդ շաբաթն է, մինչդեռ հիմնականում հենց այդ ժամանակ էլ կանայք տեղեկանում են, որ հղի են։
Ցուցարարներից մեկի՝ բժշկական համալսարաի ուսանողուհի Ջենիֆեր Լիմի խոսքով՝ աբորտների արգելանքը չի նվազեցնի դրանց քանակը, այլ դրանք կդարձնի առավել վտանգավոր, քանի որ բժշկին այցելելու փոխարեն կինը կփորձի դա անել տան պայմաններում։










































