Գերմանիայում անհատ հանգամանքներում մահացել է 22-ամյա հայտնի մոդել Սարոն Հեմբրեմեսկելը՝ տեղեկացնում է Express-ը։
Թխամորթ աղջիկը ծնունդով Էրիթրեայից է։ Մահացած հայտնաբերվել է Ռավենսբրյուք քաղաքում անցյալ շաբաթ։ Ոստիկանության տվյալներով՝ Next Top Model հայտնի շոուի աստղի մահվան պատճառը ինքնասպանությունն է։
Մինչև շոուին մասնակցելը նա բորտուղեկցորդուհի է աշխատել և հայտնի է դարձել 2017թ․ շոուի թողարկումից հետո։ Գերմանական ԶԼՄ-ները նշում են, որ մոդելը, հնարավոր է, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նա անցել է շոուի բոլոր փուլերը, սակայն հայտնի մոդել Հայդի Քլումի գլխավորությամբ մ ժյուրն նրան չի անցկացրել եզրափակիչ փուլ։












































