ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծ, ըստ որի՝ սեռական բռնություն կատարած զինվորականները չեն կարող ներգրավվել «լավ զինվոր» կատեգորիայում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, բարեփոխման հիմքում ընկած է գաղափարն այն մասին, որ զինծառայողը կարող է անթերի հեղինակություն ունենալ աշխատավայրում, սակայն ի վիճակի լինել սեռական բռնություն կատարել:
Փաստաթղթի համաձայն՝ բռնության մեջ մեղավոր ճանաչված զինվորականները կզրկվեն կոչումից կամ կվտարվեն ամերիկյան բանակից: Պենտագոնի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012թ. ԱՄՆ բանակում սեռական բռնության զոհ է դարձել 26 հազար զինվորական:








































