Դերասան Մարկ Ուոլբերգը MTV Movie Awards 2014 մրցանակաբաշխության արարողության ժամանակ կդառնա «Սերունդների ճանաչում» (MTV Generation Award) մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտնում է MTV-ն:
Մարկը Վերածննդի դարաշրջանի մարդու էտալոնն է՝ որոշումը մեկնաբանել է MTV-ի նախագահ Սթիվեն Ֆրիդմենը:
MTV Generation Award-ը MTV Movie Awards-ի դերասանական հատուկ մրցանակ է: Տարբեր տարիների այն ստացել են Ջոնի Դեփը, Ջիմ Քերին և Սանդրա Բալոքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցանակաբաշխությունը կվարի հեռուստահաղորդավար և կատակերգու Քոնան Օ՝Բրայենը:











































