Երևանում այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից մարմնական վնասվածքներ ստացած 2 քաղաքացի։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նրա խոսքով` այսօր` 06 :30-ի սահմանններում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել է 2 եղբայր: Նրանցից մեկը` 1995թ. ծնված երիտասարդը, դանակով կատարել է ինքնավնասում, իսկ մյուսը 1993-ին ծնված քաղաքացի է, ում դանակով վնասվածքներ է հասցրել եղբայրը:
Ըստ հիվանդանոցի բժիշկների եզրակացության՝ քաղաքացիներն ի վիճակի չեն եղել կատարվածի վերաբերյալ բացատրություն տալ:
Դեպքի առթիվ պատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն:










































