Մի շարք միջազգային հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջարդել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, մի շարք միջազգային հասարակական գործիչներ համապատախսան հայց են ներկայացրել Նոբելյան կոմիտե:
«Խաղաղ գործընթացը դուրս չի գալիս փակուղուց, այսպիսով փխրուն խաղաղությունը միշտ կարող է վերաճել նոր պատերազմի: Միայն հայտնի մարդկանց ձայները կարող են խրախուսել երկու ժողովուրդներին ներել իրար և վերջիվերջո գալ համաձայնության: Պարոն Այլիսլին բավականաչափ քաջ է եղել, որպեսզի առաջինն անի այդ քայլը և ձեռք մեկնի թշնամուն: Համոզված ենք, որ Հայաստանում ևս կան մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանել նույն ձև» ,- ասվում է Նոբելյան կոմիտեին ուղղված դիմումի մեջ:









































