ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վրաստան կայցելի մինչև գարնան վերջ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով եվրաինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ջոն Քերիի այցի մասին որոշումն արդեն կայացվել է, և նա Վրաստան կայցելի մինչև գարնան վերջ:
Պետրիաշվիլին նշել է, որ ԱՄՆ-ի հետ նման շարժը շատ կարևոր է և շատ բանի մասին է խոսում:









































