Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նաշ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե որ պարագայում Մոսկվան և Կիևը կկարողանան բանակցություններ վարել՝ գրում է RIA Novosti-ն։
Նա տեղեկացրել է, որ Կիև է ժամանելուց հետո իրան դիմավորել են ռուսաստանցի լրագրողներ, որոնք ցանկացել են իրեն մի քանի հարց տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։
«Ես ասում եմ՝ ժողովուրդ, դուք ունեք ընկեր Գալուստյան»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ երկխոսությունը հնարավոր կդառնա, երբ կատակերգակ դերասանը նախագահ ընտրվի, և ժողովուրդը քվեարկի նրա օգտին, իսկ հետո կխոսեն իրենց հետ։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Զելենսկին վերադարձրել է Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունը, ինչից հետո քաղաքական գործիչը վերադարձել է Ուկրաինա։