Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ճարտարապետությունը արտացոլում է քաղաքական իրավիճակը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ Արսեն Կարապետյանը (բլոգեր Shur Dabavog)

– Պարոն Կարապետյան, դուք այն ճարտարապետների թվին եք պատկանում, որ դեմ են կառավարության շենքի թմբուկի կառուցմանը։ Կարծում եք, որ դա կառուցելու դեպքում Հարապետության հրապարակը ձեռք կբերի թամանյանյան նախագծին հակասող տեսք, և կխախտվի՞ ճարտարապետական հարմոնիան։

– Թամանյանի գծածը չի այսօրվա հրապարակը, որովհետև տարիների ընթացքում մեծ մետամորֆոզներ են տեղի ունեցել հրապարակի հետ, նույնիսկ գաղափարախոսական փոփոխություններ, և գմբեթը մի փոքր դետալ է, որ կտարբերի հրապարակը Թամանյանի նախագծից։ Փոխվել են սիմետրիայի առանցքները, փողոցներ կային, որ փակվել են, երկրաչափական ձևն է փոխվել։ Եվ ամենակարևորը՝ հրապարակում կա մեծ ակցենտ՝ պատկերասրահի մեծ գմբեթը, որը արդեն գոյություն ունի՝ հավանենք, թե ոչ։ Եվ նոր գմբեթ կառուցելու դեպքում հարց կառաջանա, թե ինչ անել պատկերասրահի հետ։

– Այդ ճարտարապետական հակասությո՞ւնն է պատճառը, որ դուք դեմ եք գմբեթի կառուցմանը։

– Ոչ միայն դա։ Ես չեմ հասկանում՝ ինչպես են նման որոշումները կայացվում։ Որ պահին է որոշվում, որ առավել կարևոր է այս կամ այն հարցը, և դա է անհապաղ լուծում պահանջում։ Խոսքը պատմական մի շինության մասին է, որը հուշարձանների պահպանության ցուցակում առաջինն է նշված։ Ու այդ շենքի վրա փոփոխություն անելը որոշվում է միանգամից մի քանիսի կողմից։ Արդյունքում մի շարք հարցեր են առաջանում։ Նախ՝ ո՞վ է կազմելու առաջադրանքը։ Փաստորեն, նախագիծ է արվում, առանց այդ առաջադրանքի։ Իսկ առաջադրանքի մեջ շատ ու շատ հարցերի պատասխաններ պիտի լինեն։ Հարցերից մեկն այն է, որ նախագծի հեղինակները հակասական մտքեր են արտահայտում։ Ես այդպես էլ չհասկացա՝ վերականգնվում է ճիշտ Թամանյանի՞ գծածը, թե՞ ոչ։ Պարզվում է՝ ներսի կառուցվածքը փոխվում է։ Երբ հարցնում ես ՝ ինչո՞ւ, պատասխանում են, որ դա անհեթեթ հարց է, և չի կարելի դրա մասին խոսել։ Այսինքն՝ մասնագիտական պատասխան ոչ մեկը չի տվել մինչև հիմա։

– Կառավարության շենքը քաղաքի հուշարձաններից է, և, ըստ էության, դրա վրա որևէ ձևափոխություն պետք է կատարվի մշակույթի նախարարության գիտության և թույլտվության դեպքում։ Մշակույթի նախարարությունը նախագիծը ուրսումնասիրության ենթարկե՞լ է և իր հավանություն տվե՞լ է դրան։

– Ինչքան գիտեմ՝ նման բան դեռ չի անցկացվել։ Գիտեմ, որ քաղաքաշինական խորհուրդ է տեղի ունեցել, որտեղ 21 հոգի կողմ է քվեարկել։ Ճիշտն ասած՝ այդ խորհուրդը քրմերի ժողով է հիշեցնում, որտեղ տեղի ունեցածը հասանելի չէ սովորական մահկանացուներին։ Ինձ ասում են, որ հիմնավորումներ են ներկայացվել գմբեթի կառուցման անհրաժեշտության մասին։ Սակայն ոչ ոք ոչինչ չի ասում՝ կարծես դա ռազմական գաղտնիք է։ Եթե կան հիմնավոր պատճառներ, գուցե բացատրեն, գուցե մենք էլ ընդունենք։

– Քաղաքաշինական խորհրդի անդամների անուները գաղտնի են պահվում։ Այդ տեղեկության բացակայությո՞ւնն է արդյոք տեղիք տալիս հայտարարությունների, թե քվեարկությունը կեղծվել է։

– Երևանը փոքր քաղաք է։ Ոչինչ երկար ժամանակ գաղտնի պահել չի լինի։ Իշխանությունն է որոշում՝ ոնց կվերաբերվեն իր կազմակերպած քննարկումներին։ Եթե չկա պաշտոնական հայտարարություն, ոչ ոք չունի հնարավորություն այդ ասեկոսեները կանգնեցնելու։ Եթե մենք խոսում են ժողովրդավարացման մասին, զարմանալի է, որ այս տիպի հարցը պիտի գաղտնի պահվի։

– Այսինքն՝ ճարտարապետական նախագծերը միայն մասնագետների քննարկման առարկան չեն և պետք է հասարակական հավանությա՞ն արժանանան։

– Իհարկե, դա մի քանի հոգու որոշելիքը չէ։ Մենք ճարտարապետությունը թողնում ենք սերունդներին։ Ես չեմ ասում՝ փողոցում մարդկանց կարծիքը պետք է հարցնել՝ կո՞ղմն են գմբեթի կառուցմանը, թե՞ ոչ։ Ցանկացած քննարկում իր ձևաչափը պետք է ունենա։ Գոյություն ունեն մասնագիտական, փորձագիտական շրջանակները, որոնց կարծիքը հաշվի չի առնվել։ Գործընթացը պետք է հասկանալի լինի։ Վերջին հաշվով, անում են շատ լուրջ նախագիծ՝ վատ, թե լավ։ Գմբեթի կառուցումով ամբողջ հրապարակը փոփոխության է ենթարկվելու։ Ո՞ւր է այն ծրագիրը՝ թե ինչ ենք մենք անելու 20-30 տարի հետո։ Ինչո՞ւ ենք շտապում ավարտել նախագիծը երկու տարում՝ առանց մտածելու, թե քաղաքի զարգացմանը այն ուր կբերի 50 տարվա կտրվածքով։ Սա անհայտների մի շարան է։

– Ի՞նչ պետք է անել քաղաքի ճարտարապետական դեմքը չկորցնելու համար։

– Առաջին հերթին՝ պետք է տեսնենք, թե ինչ ունենք այսօր։ Երկրորդ՝ պետք է այլևս հապճեպ որոշումներ չկայացնենք։ Պետք է միասնական հայեցակարգ լինի, թե դեպի ուր է զարգանում կենտրոնը։ Այսօր գմբեթ կառուցել, վաղը ՝ Կարապի լիճը փակել։ Այս մաս-մաս փոփոխություններով կենտրոնը արդեն հասել է մի խառը անհասկանալի վիճակի։ Օրինակ՝ եթե հիմա պատկերասրահի գմբեթը քանդեն, պատկերացո՞ւմ եք՝ ինչքան տգեղ տեսարան ի հայտ կգա։ Հետո մտածելու ենք՝ ինչպես դա փակել։ Այդպես եղավ եկեղեցու կողքին։ – Կարծիք կա, որ Երևանի ճարտարապետությունը վերականգնելու համար պետք է վերակառուցել «Սևան» հյուրանոց, «Այրարատ» կինոթատրոնը։ Դուք ի՞նչ եք կարծում, հին շենքերի վերականգնման կարիք կա՞։

– «Սևան» հյուրանոցը հատուկ դեպք է, այն քանդելը հանցագործություն էր, որովհետև բացարձակապես ոչ մի օրինական փաստաթուղթ չկա։ «Սևան» հյուրանոցը հայկական կոնստրուկտիվիզմի լավագույն հուշարձաններից էր։ Իմ անձնական համոզմունքն է, որ պետք է վերականգնվի։ Իսկ հիմա գմբեթը կառուցելու համար մնացած հատվածն էլ են ուզում քադել, իբր վառվել է։ Բայց, էքսպերտիզա չի արվել, և չի պարզվել, որ դա պիտանի շենք չէ այլևս։

– Ամփոփելով՝ կարելի՞ է ասել, որ ճարտարապետության գլխավոր խնդիրը համարում եք տարերայնությունը և ոչ համակարգված գործողությունները։

– Իրականում, այդ ամեն ինչը համակարգված է։ Ճարտարապետությունը միշտ արտացոլում է քաղաքական իրավիճակը։ Տոտալիտար կլինի, թե Արարատին ուղղված կլինի, ինչպես նախագծել էր Թամանյանը, պայմանավորված է քաղաքական իրավիճակով։ Մենք, փաստորեն, ունենք քառակուսի մետրը վաճառելու խնդիրը, նույն էլ՝ քաղաքականության մեջ։ Դրանք փոխկապակցված են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում