Ղրիմի Գերագույն խորհուրդը շտապ գաղտնի նիստ է հրավիրում: Այս տեղեկատվությունը crimea.comments.ua կայքին հաստատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության գերագուն խորհրդի մամլո կենտրոնի ղեկավարը: Նրա խոսքերով՝ նիստը պետք է սկսվեր տեղի ժամանակով ժամը 10.00-ին:
«Նիստը կանցկացվի փակ ռեժիմով: Նման որոշում կայացրել են պատգամավորները: Նրանք ունեն դրա իրավունքը» ,- ասել է Լյուդմիլա Մոխովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք լրագրողները կարող են մասնակցել նիստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի խորհրդարանի վերջին նիստերն անցկացվել են փակ ռեժիմով:










































