Արարատի մարզում մայիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմանում Տափերական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Վահագն Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 392 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղում Երեմ Կարապետյան փողոցում, բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտակ Կ.-ի վարած «Երազ 762» մակնիշի 22 ՏԼ 459 համարանիշի ավտոմեքենային։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ վնասելով քաղաքացու տան ցանկապատը։
Վթարի հետևանքով Վահագն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։