Friday, 26 06 2026
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Մի քանի տարի հետո նավթադոլարներին կփոխարինեն ջրադոլարները. Լյովա Խաչատրյան

Անկախության տարիներին դրսևորված չվերահսկվող ագահությունը սկսել է բնաջնջել Հայաստանի բնապահպանությունը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Հանքարդյունաբերությունն էքստենսիվ կերպով անցնում է մեր երկրով: Եթե հանքերը պահպանվող տարածքներում են՝ ոչինչ, ջրային գոտիներում են՝ կրկին ոչինչ: Այ, այսպես էլ էկոլոգիան բնաջնջելով առաջ ենք գնում: Այսօր արդեն 150 փոքր ՀԷԿ-եր ունենք: Փոքրիկ, սեզոնային գետակներից յուրաքանչյուրի վրա 8-9 ՀԷԿ կա: Իսկ ամեն նոր ՀԷԿ-ի դեմ պայքարում են և բնապահպանները, և տեղի բնակավայրերի բնակիչները»,- ասաց նա:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ բնապահպանական ճգնաժամային վիճակը գնահատելու համար բավական է նայել Երևանի վերջին կառուցապատմանը: «Որտեղ հնարավոր է՝ հրեշավոր բարձրահարկ շենքեր ենք խցկում: Մեկ այլ խնդիր է անապատացման հարցը, որը լուծելու համար Սևանից հավելյալ ջուր են բաց թողնում»,- ասաց բնապահպանը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ իր հերթին նկատեց, որ խորհրդային տարիներին մարդիկ պետական մտածողություն ունեին, ինչը չես ասի մեր օրերի մասին, երբ մարդիկ մտածում են միայն անձնական շահի մասին:

«Հանքարդյունաբերության թույլտվության համար ոչ մի ուսումնասիրություն չի անցկացվում: Միայն որոշակի գործընթացներից հետո ենք տեսնում՝ ինչ հետևանքներ է ունենում հանքերի շահագործումը: Այսպես մենք կորցնում ենք մեր բնական հարստությունները: Գնալով ավելի ու ավելի մեծ ազդեցություն ենք ունենում էկոլոգիայի վրա, ինչն անդառնալի հետևանքներ է ունենալու»,- ասաց նա:

ԲՀԿ պատգամավորը հավաստիացրեց, որ ինքն անձամբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է խմելու և ոռոգման ջրերի հարցը:

«Բայց սայլը տեղից չի շարժվում: Մենք ջրօգտագործման հստակ ռազմավարություն չունենք: Բյուջեից հատկացումներ են անհրաժեշտ, ինչը, սակայն, չի արվում: Մենք ուշացնում և ուշացնում ենք մեր քայլերը:

Իսկ Թուրքիան, օրինակ, Արաքսի վրա բազմամիլիոնանոց արժեքով ՀԷԿ է կառուցում, ինչի արդյունքում այսօր արդեն իսկ զգում ենք Արաքսի ջրերի նվազման միտումը»,- ասաց Լյովա Խաչատրյանը` հավելելով, որ մի քանի օրից ինքը շրջանառության մեջ է դնելու Արարատյան դաշտի ջրօգտագործման մասին նոր օրինագիծ:

«Մի քանի տարի հետո նավթադոլարներ ասածին կփոխարինեն ջրադոլարները»,- ամփոփեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում