Apple ամերիկյան կորպորացիան ներկայացրել է թարմացված՝ iOS 7.1 օպերացիոն համակարգը: Մշակողների հայտարարությամբ՝ նոր տարբերակում ներառվել են լրացումներ, կատարվել է սխալների ուղղում: Բացի այդ, բարելավվել է մատնահետքերի ճանաչման Touch ID համակարգը, փոքր-ինչ բարելավվել է ինտերֆեյսը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հիմնական նորույթներից է CarPlay տեխնոլոգիայի հետ աշխատանքը: Այն օպտիմալացնում է սարքերի աշխատանքն ավտոմեքենայում:
Փորձագետներն օգտակար լրացում են անվանում iTunes Radio-ում կայանների ընտրության գործառույթը:
Համակարգը կարելի է տեղադրել սմարթֆոնների վրա՝ սկսած iPhone 4-ից, և 2010 թվականից ոչ վաղ արտադրության iPad-ների վրա:










































