Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի ապագային վերաբերող հարցերին:
Արգենտինացի մասնագետի մասին կրկին սկսեցին խոսել, երբ կատալոնացիները «Վալյադոլիդ»-ի դեմ արտագնա խաղում պարտություն կրեցին:
«Մարտինոն մինչև 2015 թվականը պայմանագիր ունի «Բարսելոնա»-ի հետ: Մենք ցանկանում ենք, որ մինչ այդ ժամկետը նա աշխատի ակումբում: Մարզիչն անհանգստացած է կատարվածի համար: Նա առաջին անգամ է աշխատում Եվրոպայում»,- ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք` կատալոնական ակումբը զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` զիջելով Մադրիդի «Ռեալ»-ին 4, իսկ «Ատլետիկո»-ին 1 միավոր:









































