Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններ չի վարի ամերիկյան կողմի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք արդեն հայտարարել ենք, որ մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք ոչ մի օգուտ չեն տալիս, միայն վնասում են»,- ասել է Ալի Խամենեին:
Իրանի բարձրագույն առաջնորդի խոսքերով, երկխոսությունը հնարավոր կլինի Վաշինգթոնի կողմից պատժամիջոցները չեղարկելու դեպքում: