Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, վերադառնալով Ուկրաինա, գովել է երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Նա նշել է, որ Զելենսկին վերականգնել է իր Ուկրաինայի քաղաքացիությունը, ինչպես որ խոստացել էր:
«Ջահելն ասաց, ջահելն արեց»,- ասել է քաղաքական գործիչը:
Սահակաշվիլին շեշտել է, որ հենց դրանում է Զելենսկիի և նրա նախորդի միջև տարբերությունը: