Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Սարդարապատում անցկացվող միջոցառմանը Արցախի Հանրապետությունից որևէ պաշտոնյա չլինելու փաստին: Մակունցը նշել է, որ տեղի ունեցածն ընդունելի չի համարում` սպասում է պետական արարողակարգից պարզաբանման:
Մակունցը տեղյակ չէ` հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ: «Ես չգիտեմ և չեմ ուզում գնահատական տալ, բայց պետք է պարզաբանում ստանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ինքս կապ եմ հաստատել պաշտպանության փոխնախարարի, խոսնակի հետ, խոսել եմ պարոն Ալթունյանի հետ և բոլորից ստացել եմ հետևյալ պարզաբանումը, որ բովանդակային առումով պաշտպանության նախարարությունը չի կրել պատասխանատվություն: Պատասխանատվություն կրել է պետական արարողակարգը»:










































