Friday, 26 04 2024
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր

Ռուսաստանը հավաքո՞ւմ է Հայաստանի բանալիները

Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը Ռուսաստանում փոխվել է և ձերբակալված Պողոսյանն այժմ տնային կալանքի տակ է: Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այժմ ռուսաստանյան գործընկերներից փորձում են պարզել տեղեկությունը: Ավելի վաղ, «Ժամանակը» հայտնել էր, որ Մոսկվայում հակված են բավարարել «քաղապաստանի» վերաբերյալ Պողոսյանի դիմումը: Ինչ է կատարվում Միհրան Պողոսյանի հարցում և արդյո՞ք նա կդառնա Հայաստանի նախկին համակարգի երրորդ պաշտոնյան, որը հայկական արդարադատությունից խուսանավում է Ռուսաստանի հովանու ներքո:

Հայտնի է, որ մինչ այժմ այնտեղ պատսպարվել են նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը մեղադրվում է ապացույցները ոչնչացնելու համար:

Այստեղ հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով է Ռուսաստանը որոշում պաշտպանյալներին՝ ով հասա՞վ Ռուսաստան, թե՞ որոշում են ում պաշտպանել և հասցնում են Ռուսաստան: Եվ այստեղ իհարկե իրավիճակը ունի երկու առանցքային կետ, հարց, հանգամանք: Մեկն այն, թե արդյո՞ք այդ մարդիկ «վճարում» են Ռուսաստանին իրենց պաշտպանության համար: Ի վերջո անկասկած է, որ այստեղ բուն խնդիրը տարիների ընթացքում Հայաստանից յուրացված ռեսուրսների վերադարձն է: Իհարկե Մարտի 1-ի պարագայում կա բացառություն, կապված մարդկային տասը կյանքի հետ: Իր հերթին նաև կա քաղաքական ասպետն ու Հայաստանի ինքնիշխանության խնդիրը: Սակայն, խոշոր հաշվով, դիցուկ Միհրան Պողոսյանի պարագայում առկա է օֆշորային սկանդալի հայտնի պատմությունը, որտեղ շոշափվում էին հարյուրավոր միլիոն դոլարներ: Միևնույն ժամանակ, ելնելով նախկին համակարգի բնույթից և տրամաբանությունից, կարող ենք եզրակացնել, որ խոսքն այստեղ շղթայի, այսպես ասած հավաքական փողերի մասին է՝ պայմանականորեն «մեկի» անունով, և հատկապես վստահելի, ու գուցե խոցելի մեկի:

Այդպիսի մեկն է թերևս նաև Միհրան Պողոսյանը և ըստ այդմ, պատսպարելով նրան Ռուսաստանում, Մոսկվան գործնականում իր ձեռքն է վերցնում Հայաստանի նախկին համակարգի հավաքական ռեսուրսների մի շոշափելի բաժին, որի «բանալին» է Միհրան Պողոսյանը: Ինչ հավաքական «բանալիներ» կան Միքայել Հարությունյանի և Վահագն Հարությունյանի ձեռքում, արդեն այլ խոսակցության նյութ է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը պայմանականորեն հավաքում է Հայաստանի իր «բանալիները»:

Ահա այստեղ է նաև երկրորդ առանցքային հանգամանքը:

Բանալիները հավաքվում են Հայաստանի ձեռքի՞ց, թե Հայաստանից հեռանալո՞ւ համար: Դրանք Հայաստանում այլևս ի վիճակի չե՞ն որևէ «դուռ» բացել Ռուսաստանի համար՝ փոխվե՞լ է փականը, որին պատկանում էին այդ բանալիները: Թե՞ դրանք հավաքվում են, որպեսզի դեպի ապագա որևէ դուռ չկարողանա բացել Հայաստանի նոր իշխանությունը և նրան աջակցող հանրությունը: Որովհետև, Ռուսաստանը գործնականում գնում է ոչ թե Հայաստանի նոր իշխանության դեմ՝ այդօրինակ հովանիներով, այլ այդ իշխանությանն աջակցող հանրության ճնշող մեծամասնության: Հաշիվ տալի՞ս է Մոսկվան իր այդ քայլերի ազդեցության կամ հետևանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում