Ղրիմի իշխանությունները ծրագրում են ազգայնացնել Սևաստոպոլում ուկրաինական նավատորմը, «Չեռնամորնեֆտեգազը», ինչպես նաև Ղրիմի տարածքում գտնվող այլ պետական օբյեկտներ: Այս մասին ITAR-TASS-ի հետ զրույցում հայտնել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:
Ազգայնացման օբյեկտների ողջ ցուցակը դեռևս չի հստակեցվում:
«Որոշում կընդունվի արևային էլեկտրակայանների վերաբերյալ: Դրանք կփոխանցվեն Ղրիմի Ինքնավար Հանրապետության վերահսկողությանը»,- նշել է վարչապետը:
Ակսյոնովը վստահեցրել է, որ ազգայնացումը չի վերաբերի մասնավոր օբյեկտներին:










































