Սասեքսի դքսի և դքսուհու որդու՝ արքայազն Արչիի դայակը, 2 շաբաթ աշխատանքից հետո, հեռացել է աշխատանքից։ Այս մասին հաղորդում է New Idea-ն։
Աղբյուրի խոսքով՝ Մեգանը սիրում է ամեն ինչ վերահսկել և չի կարողանում որևէ մեկին միայնակ թողնել որդու հետ։ Նա հետևել է դայակի յուրաքանչյուր քայլին և թույլ չի տվել ըստ կարգի խնամել արքայազնին։
![]()
«Բացի նրանից ոչ ոք չի խնամել երեխային»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ դքսուհին անգամ սեփական մորը՝ Դորի Ռեգլանդին թույլ չի տալիս օգնել իրեն այդ հարցում։











































