Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում պառլամենտ: Պառլամենտը խոսելու վայր է, և պետք է խոսել ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի շուրջ»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հայտնելով, որ իրենց ներկայացրած երկու նախագծերի քննարկումը մերժվել է, Էդմոն Մարուքյանը հիշեցրեց. «Նախագծերը շրջանառության մեջ դնելուց հետո դուք մեկ ամսից ավելի ժամանակ եք ունենում. եթե առաջարկներ ունեք, ներկայացրեք, հանձնաժողովում քննարկեք՝ նոր գա այստեղ: Նախագիծը գալիս-հասնում է այստեղ, դուք ոչ մի առաջարկ տված չեք լինում, հետո ասում եք՝ եկեք հանձնաժողովներում աշխատենք»:
Դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ Մարուքյանն ասաց. «Եթե դուք ամիսներ առաջ եք սկսել աշխատել վեթինգի նախագծի շուրջ, և մենք խաբար չենք, դա արդեն վատ ուղերձ է: Հիմա ինչի՞ շուրջ առաջարկներ տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք: Հայտարարություն է՝ հայտարարության համար, որ հետո ասեք՝ հայտարարեցինք, չեկան»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































