Թեհրանի նախկին քաղաքապետ Մուհամեդ Ալի Նաջաֆին խոստովանել է իր երիտասարդ կնոջ սպանությունը, հաղորդում է Associated Press-ը:
Այս մասին հայտարարել են Թեհրանի դատախազությունում:
Դատախազի խոսքերով, Նաջաֆին և նրա կինն ընտանեկան խնդիրներ ունեին:
Թեհրանի նախկին քաղաքապետ, նախագահ Հասան Ռուհանիի խորհրդական Մուհամեդ Ալի Նաջաֆիի երկրորդ կինը՝ Միտրա Նաջաֆին սպանվել է իր տանը:
Նշվում է, որ հրազենի օգտագործմամբ հանցագործությունները շատ հազվադեպ են Իրանում:
Նաջաֆին քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել 2018 թ.-ին, երբ քննադատության է ենթարկվել տեսանյութի համար, որտեղ նա երիտասարդ աղջիկների պարային ներկայացման է այցելել:
2013 թ.-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում կրթություն ստացած Նաջաֆին մշակութային ժառանգության և զբոսաշրջության գծով փոխնախագահ է եղել նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմում:
Իրանում բազմակնությունն օրինական է, սակայն շատերն են քննադատել 67-ամյա Նաջաֆիին սոցցանցերում, երբ նա ամուսնացել է 35-ամյա Միտրայի հետ:










































