2020 թ. վերջի դրությամբ Վիեննայի որոշ հետիոտնային անցումներում կտեղադրվեն համակարգեր, որոնք կհետևեն մարդկանց շարժին: Այս մասին գրում է New Atlas-ը:
Համակարգչին միացված տեսախցիկը սքանավորում է անցումների շրջակա տարածությունը մինչև 40 քառ․մետր։ Երբ ինչ-որ մեկը մտնում է այդ տարածք, հատուկ մշակված ալգոռիթմերը վերլուծում են շարժման հետագիծը՝ մեկ վայրկյանի ընթացքում պարզելով՝ մտադի՞ր է արդյոք հետիոտնը անցնել ճանապարհը։
Այդ ալգոռիթմը որոշում է, թե երբ կարելի է վառել կանաչ լույսը և թույլ տալ անցումը։ Հեղինակները նշում են, որ տեսախցիկները չեն ճանաչում մարդկանց դեմքերը և ոչ մի տեղեկություն նրանց վերաբերյալ չեն պահպանում։









































