Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Տագնապ Իրանի շուրջ. ինչ կանեն Երևանն ու Պեկինը

Մայիսի 28-ն այն օրն է, երբ հայաստանյան հանրության շրջանում գերակշռում են համեմատություններն ու զուգահեռները՝ առաջին և երրորդ հանրապետությունների, պատմական միջավայրերի միջև՝ դրանից բխող եզրահանգումներով: Պատմական այդ վարժանքները բավական տարածված զբաղմունք են Հայաստանի երրորդ հանրապետության ամբողջ շրջանում: Դրանք, իհարկե, նաև կարևոր զբաղմունք են, սակայն հաճախ, տարվելով դրանով, հնարավոր է շեղվել ներկայիս և ապագայի խնդիրներից:

Իսկ բանն այն է, որ պատմությունը, չնայած տարածված արտահայտությանը՝ որ կրկնվում է, գործնականում չի կրկնվում երբեք: Կարող են կրկնվել հետևանքները՝ հաշվի առնելով այն, որ դրանք, մեծ հաշվով, ունիվերսալ են միջազգային քաղաքականության համատեքստում: Դու կա՛մ գնահատում ես իրավիճակն ու մարտահրավերները և, կատարելով ճիշտ քայլեր, հայտնվում ես հաղթող ազգերի շրջանակում, կա՛մ սխալվում ես և կրում աշխարհաքաղաքականության հետևանքները՝ հայտնվելով կորցնող ազգերի շրջանակում: Թերևս պետք չէ այս ընդհանրական ունիվերսալիզմը վերածել բացարձակ պատմապաշտության և ներկան ու ապագան կառուցել անցյալի հետ ուղիղ շաղկապումով: Օրինակ՝ 1918-ի պատմական միջավայրում բոլորովին այլ դեր ուներ Իրանը, և բոլորովին այլ է Իրանի դերը 2018-ին: Սա մանրու՞ք է, թե՞ ոչ: Կամ, 1919-ին «չկար» Չինաստան՝ որպես երկրաքաղաքական և երկրատնտեսական խաղացող, իսկ 2019-ին այն կա, և օրերս այդ Չինաստանի արտգործնախարարն էր Հայաստանում և խոսում էր Հայաստանի վարչապետի հետ խոոր տնտեսական ծրագրերի և նաև ռեգիոնալ կայունության հարցերի մասին: Իսկ այդ հանգամանքը հույժ կարևոր է մեկ այլ խնդրի համատեքստում՝ իրանա-ամերիկյան դիմակայության:

Ներկայումս աշխարհն է փորձում հասկանալ, թե մինչև ո՞ր աստիճանի կհասնի այն և կվերածվի՞ արդյոք ռազմական բախման: Դրա հավանականությունը քիչ է, սակայն ամենավատթար սցենարին պատրաստվել Հայաստանը պարտավոր է: Առավել ևս, որ հարցը չի պարփակվում միայն իրանա-ամերիկյան տիրույթում, այլ կարող է ենթադրել նաև ռուս-ամերիկյան, ամերիկա-եվրոպական, ամերիկա-թուրքական և ռուս-թուրքական ուղղություններ՝ հաշվի առնելով բոլոր այդ սուբյեկտների կենսական շահերը ամերիկա-իրանյան հնարավոր բախման կամ լարվածության տիրույթներում, այդ թվում մեր տարածաշրջանում:

Ահա այստեղ հայ-չինական ուղղությունը ստանում է Երևանի համար հավելյալ կարևորություն՝ առաջացնելով հարց՝ կարո՞ղ է Երևանը առկա իրավիճակում խթանել երկխոսությունն այն աստիճանի, որ Պեկինը գործնականում դառնա հայկական ռազմա-քաղաքական անվտանգության հավելյալ մի շերտ, անշուշտ ոչ վճռորոշ՝ այդ հարցում Չինաստանը դեռ հեռու է Ռուսաստանի և ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հետ մրցակցելուց, սակայն լիովին կարող է պարունակել ներուժ՝ հիմնական խաղացողների շրջանակում որոշակի ազդեցություն և մթնոլորտ ստեղծելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում