Մարտի 10-ին Շերոն Սթոունը նշում է իր տարեդարձը: Դժվար է պատկերացնել, որ դերասանուհին 56 տարեկան է:
Շերոն Սթոունը բոլորովին չի ամաչում իր տարիքից. նա հիանալի տեսք ունի:
Դերասանուհին չի թաքցնում գեղեցկության իր գաղտնիքները և խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ դեկորատիվ կոսմետիկա օգտագործել: Ինքը՝ Սթոունը, նկարահանման հրապարակից դուրս կոսմետիկա չի օգտագործում:
Ամենօրյա խնամքի համար Շերոն Սթոունը սովորական խոնավեցնող միջոցներ է օգտագործում: Նա համոզված է, որ մաշկը առողջ և գեղեցիկ է դարձնում ճիշտ խոնավեցումը:
Ժամանակ առ ժամանակ աստղը կաթ ու մեղրով լոգանք է ընդունում: Ընդ որում, Շերոնը չի ընդունում մաշկը խոնավեցնող դիմակները՝ դրանք անօգուտ համարելով:
Շերոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև մազերին, որոնք խնամում է Ռոնու Նեպսկոյի սրահում:
Սթոունը համոզված է, որ ժամանակ առ ժամանակ հարկավոր է փոխել մազերի շամպունն ու բալզամը, այնպես որ, նրա լոգարանում միշտ չորս տեսակի միջոցներ կան: Սթոունը խորհուրդ չի տալիս նաև հաճախակի լվանալ մազերը, նա դա անում է երեք-չորս օրը մեկ:
Սակայն գեղեցկության գլխավոր գաղտնիքը Շերոնը ինքնավստահությունն է համարում: Դերասանուհին կոչ է անում կանանց իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան:
«Ժամանակ է գալիս, երբ դու երես առ երես բախվում ես ծերության հետ: Հասկանում ես, որ չես կարող նույն սանրվածքն անել, նույն հագուստը հագնել, նույն դիմահարդարումն անել և նույն տեսքն ունենալ: Այո, ես արդեն «Հիմնական բնազդի» 32-ամյա աղջիկը չեմ»,– հայտարարել է աստղը:
Դերասանուհին դեմ է պլաստիկ վիրահատություններին և չի պատրաստվում հանուն ժամանակակից ստանդարտների դանակի տակ պառկել: Շերոնի կարծիքով, կնոջ գեղեցկությունը նրա ներքին աշխարհի և ինքն իրեն ընկալելու մեջ է, գրում է wday.ru-ն:










































