Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին Քրեսիդա Բոնասի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի վրա է տեղափոխել` երեք օրվա ընթացքում երկու անգամ նրա հետ ներկայանալով հանրային միջոցառումներին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Անցյալ ուրբաթ օրը Բոնասն արքայազնին ուղեկցում էր We Day Uk բարեգործական համերգի ժամանակ: Հարին և Քրեսիդան չեն թաքցրել իրենց զգացմունքները, աղջիկը նույնիսկ համբուրել է սիրեցյալին: Երկու օր անց զույգը հայտնվել է Թվիքենեմ մարզադաշտում`ռեգբիի առաջնությանը:









































