Friday, 05 06 2026
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում

Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ Ծաղկաձորում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Ծաղկաձորում, հունիսի 27-ից հուլիսի 1-ն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերի ավելի քան 70 կիրակնօրյաների շուրջ 150 ուսուցիչներ:

Դասընթացի առաջին օրը ներկաներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Մասնակիցներին ողջունեց նաև «Վորլդ Վիժն» կազմակերպության` Եկեղեցու և պետության հետ կապերի բաժնի պատասխանատու տիկին Կարինե Հարությունյանը: Այնուհետև թեմերի ներկայացուցիչները մասնակիցներին ծանոթացրին թեմերի կիրակնօրյա դպրոցների ընդհանուր գործունեությանը և նախընթաց ուսումնական տարվա ձեռքբերումներին:

Ըստ ծրագրի՝ վերապատրաստումն ընթացավ երկու հիմնական ուղղությամբ։ Սուրբ Գրքի ուսուցման շրջանակներում մասնակիցները դասախոսություններ լսեցին Սուրբ Գրոց մեկնաբանության հմտությունների, Ս. Գրքի և հնագիտության, ինչպես նաև քրիստոնյայի կյանքում ծեսի կարևորության վերաբերյալ: Երկրորդ բաժինը վերաբերում էր դասավանդման մեթոդաբանությանը, դասի ճիշտ կառուցմանը, առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության և կառավարման սկզբունքներին:

Մեթոդական բնույթի դասախոսություններին հաջորդեցին խմբային աշխատանքներ:

Դասընթացի յուրաքանչյուր օրը մեկնարկում էր հրավիրյալ հոգևոր հայրերի կողմից Սուրբ Գրքի սերտողությամբ: Օրվա ավարտին Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դասընթացի մասնակից հոգևոր հայրերի կողմից կատարվում էր երեկոյան ժամերգություն և տրվում էր հոգևոր պատգամ:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և «Վորլդ Վիժն»-ի կողմից ուսուցիչներին հանձնվեցին հոգևոր գրականություն և նվերներ: Հունիսի 30-ին ուսուցիչներին հյուրընկալվեց Վազգենյան հոգևոր դպրանոցի քառաձայն երգչախումբը, որը հոգևոր և աշխարհիկ երգերի հոգեպարար կատարումներով ոգեշնչեց ներկաներին:

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ հնգօրյա դասընթացի պաշտոնական փակումը: ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ամենօրյա հոգածության համար, ապա անդրադարձավ կիրակնօրյա վարժարանների կարևորությանը հոգևոր և ծխական կյանքում: Դրական գնահատելով ամենամյա այս վերապատրաստումները՝ Հայր Սուրբը կարևորեց կիրակնօրյա կրթօջխախների անփոխարինելի դերը հայ մանուկների հոգում հավատի զորացման, եկեղեցասիրության և քրիստոնեական գիտակցության ձևավորման գործում: ՔԴԿ տնօրենը ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տարբեր թեմերում վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 20 կիրակնօրյա նոր դպրոցներ են հիմնվել, ինչպես նաև ուսուցչական կազմը համալրվել է երիտասարդներով:

Փակման հանդիսությունն ավարտվեց Հայրապետական մաղթերգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում