Գերմանիայի հյուսիսում՝ Իտցեխո քաղաքում, որը գտնվում է Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային հողի տարածքում, բազմաբնակարան տան պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով կեսօրին: Դրա պատճառները դեռ հայտնի չեն: Ամենայն հավանականությամբ, պատճառը դարձել է վնասված գազատարը: Տանը բնակվում էր 11 մարդ:
Զոհվել է նվազագույնը 1 մարդ, կան վիրավորներ, որոշ մարդիկ ծանր վիճակում են: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ հարևան շինությունների ապակիները կոտրվել են՝ հայտնում է ITAR-TASS-ը:









































