Երկար սպասված «Ալադին» ֆիլմի մեկնարկը Հյուսիսային Ամերիկայի վարձույթում գերազանցել է բոլոր կանխատեսումենրը՝ վաստակելով 86,1 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Box Office Mojo մասնագիտացված կայքը:
Ֆիլմը համաշխարհային վարձույթում 121 միլիոն դոլար է հավաքել։ Ընդհանուր առմամբ ֆիլմի բնուջեն կազմել է 186 միլիոն դոլար՝ գումարած գովազդների ծախսը, դա նշանակում է, որ ֆիլմի շահութաբերությունը հարցականի տակ է և կախված է վարձույթի կայունությունից։
Միևնույն ժամանակ վերլուծաբանները պնդում են, որ ֆիլմը ավելի բարեհաջող մեկնարկ է գրանցել, քան «Մոխրոտիկը»։











































