Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը:
Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, գերծանր Հովհաննես Փափազյանը : Այսօր ռինգ դուրս կգա եւ մեդալի համար կպայքարի 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը: Մյուս 3 բռնցքամարտիկները կիսաեզրափակիչի համար կպայքարեն վաղը: