RBC-ի փոխանցմամբ՝ 30 զինված ֆանատներից բաղկացած խումբը Ստամբուլի Քադըքյոյ շրջանի «բարերի փողոցում» հարձակում է գործել զբոսաշրջիկների վրա։ Կեսգիշերի մոտ նրանք հարձակվել են տեղի ռեստորանների ու բարերի այցելուների վրա՝ գոչելով «Թուրքիան առանց ալկոհոլի» և «Այստեղ չի թույլատրվում խմելը» կարգախոսներ։
«Թուրքիա» մակագրությամբ հագուստով ֆանատների հարձակումից տուժել է ավելի քան 10 մարդ։ Նրանք հիմնականում դանակահարվել են։ Բժիշկները վիրավորներից մեկի վիճակը գնահատում են ծանր։
Հարձակումից անմիջապես անց ֆանատների խումբը դիմել է փախուստի։ Դեռևս պարզված չէ նրանց ինքնությունը։ Ականատեսների խոսքերով՝ այդ զինված խումբը եղել է մոտոցիկլետներով։








































