Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Դատախազությունն ու դատարանները փոխկապակցված են գործել. փաստաբանը հնչեցնում է հանցավոր արարք կատարած դատավորների անուններ

«Դատական համակարգում փոփոխություններն անխուսափելի էին։ Տարիներ շարունակ ես ինքս անվանապես բարձրաձայնել եմ դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների մասին, հովանավորչության մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Ճարոյանը։

Նա նշեց, որ ընդամենը վերջերս է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրավապահ այլ մարմինների հաղորդում ներկայացրել դատավոր Գայանե Խաչատրյանի կողմից հանցավոր արարք կատարելու վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմից այն ուղարկվել էր արդարադատության նախարարություն, ապա՝ դատախազություն։

Փաստաբանը նման հաղորդում է ներկայացրել նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի վերաբերյալ։ Հաղորդումը կրկին հանցավոր արարք կատարելու մասին է. «Հանցավոր արարքը նրանց երկուսի դեպքում էլ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն է։ Նրանք երկուսն էլ ակնհայտ անարդար դատական ակտ են կայացրել և ենթակա են քրեական պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Ճարոյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ դատախազությունը իր հաղորդումները համարել է անհիմն, և քրեական գործ չի հարուցվել: «Մինչ վարչապետի հայտարարությունը ես դեռ որևէ արդյունքի չեմ հասել, քանի որ դատավորները վստահ են եղել, որ երբեք իրենց դեմ քրեական հետապնդում չի կարող իրականացվել։ Բացի դրանից՝ տարիներ շարունակ դատախազությունն ու դատարանները փոխկապակցված են եղել, պահել են իրար, որպեսզի միմյանց նկատմամբ քրեական գործ չհարուցվի։ Դատախազության կողմից բազմաթիվ անհիմն մեղադրանքներ են եղել դատարան, և դատարանտ հաստատել, դակվել է դրանք։ Մյուս կողմից՝ էլ դատախազությունը քրեական գործ չի հարուցել դատավորների նկատմամբ, որպեսզի իրենց անհիմն մեղադրանքները դակվեն»,- ասաց փաստաբանը։

Ճարոյանն անդրադարձավ նաև վեթինգի ինստիտուտին, նշեց, որ դրա կիրառումը կարող է առաջ բերել դատավորների վրդովմունքը, թացուչորը կարող է խառնվել իրար, դատավորները կարող են հայտնվել ստորացուցիչ իրավիճակում։ Հետևաբար՝ «կարելի է խուսափել դրանից և պարզապես առաջնորդվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործիքներից ու ավելի արագ արդյունք ստանալ»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում