Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չափազանց խոցելի է Մերձավոր Արևելքում, հաղորդում է Fars գործակալությունը:
Նրա խոսքերով, այս առումով ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակիրը «հրաժարվել է Պարսից ծոց մտնել՝ վախի պատճառով»:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, իսկ տարածաշրջանում նրանց ներկայությունը «թատերական է և անիմաստ»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակվելու դաշնագիր ստորագրել: