ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում ԿԺԴՀ-ում հրթիռների փորձարկումը չի անհանգստացնում իրեն: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Հյուսիսային Կորեան զենքի ոչ մեծ տեսակներից զարկեր է իրականացրել, ինչը մտահոգություն է առաջացրել իմ շրջապատի որոշ մարդկանց և ուրիշների, բայց ոչ ինձ մոտ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Կիմ Չեն Ընը իր խոստումները կպահի:
Թրամփը նաև հավելել է, որ ԿԺԴՀ-ում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին «ցածր IQ-ով մարդ և նույնիսկ ավելի վատ» անվանելու փաստն իր մոտ ժպիտ է առաջացրել:
«Գուցե սա ազդանշան է ինձ համար»,- եզրափակել է նա:
Մայիսի 22-ին Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդագրություն է հրապարակել, որտեղ Բայդենին «թուլամիտ և մարդկային տարրական հատկանիշներից զուրկ» են անվանել: