Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ովքե՞ր են խայտառակում Նիկոլ Փաշինյանին․ հայկական հեղափոխության նշաձողի խայտառակ անկումը

Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպել են հանրահավաք՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հանրահավաքի կազմակերպիչների դեմքերը տպավորվել են դեռ անցյալ շաբաթվանից, երբ նրանք դատարանի շենքի մոտ ցույց էին կազմակերպել՝ պահանջելով առավելագույն պատիժ սահմանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։

Սակայն այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազատության հրապարակում՝ վեր էր ամեն տեսակի երևակայությունից, իհարկե՝ բացասական իմաստով, որովհետև, բառի իսկական իմաստով, գործ ունեինք լյումպենի, խուժանի հետ, որը քողարկվել էր քաղաքական ցուցանակի, իսկ որ ավելի վտանգավոր է՝ վարչապետ Փաշինյանի աջակցի շիրմայի հետևում։ Ազատության հրապարակը, որն, անշուշտ, նվիրական է բոլորիս համար, թերևս նման անճաշակություն չէր տեսել 88-ի համազգային շարժման օրերից սկսած։ Երեկվա հռետորները բոցավառ, քրեական լեքսիկոնով ելույթներ էին ունենում մի քանի հարյուր հավաքվածների առջև։ Իհարկե, հեռու եմ այն մտքից, թե այս հանրահավաքը կազմակերպվել էր իշխանությունների կողմից, սակայն, ցավոք, չեմ կարող նույն հաստատակամությամբ պնդել, թե հեղափոխության թիմը գոնե անուղղակիորեն չի նպաստել նման հավաքի կայացմանը։

Մամուլը գրում է, թե հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը իշխող ՔՊ կուակցության անդամ է, սակայն նույնիսկ այս հանգամանքը թույլ չի տալիս հանրահավաքն ուղղակիորեն կապել իշխանությունների կամ Նիկոլ Փաշինյանի անվան հետ, որովհետև հայկական հեղափոխությունը բազմաշերտ է ու պետք է ընդունենք, որ դրան մասնակցել են նաև հասարակության նման շերտեր, որոնք ծարավ են բռնության, արյան։ Ցավալին այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանի թիմը չի կարողացել ձերբազատվել նման սեգմենտներից, որոնց «ինքնաբուխությունն», ի վերջո, հարվածելու է իշխանության իմիջին ու հեղինակությանը։

Մինչև բուն թեմային անդրադառնալը՝ հարկ է պարզել, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանն ընդունել էր այս հանրահավաքի իրազեկումը, թե՞ Քոչարյանի դեմ ցույցի կազմակերպումն արդեն «ինդուլգենիցա» է այս խմբի համար՝ ցանկացած պահի հանրահավաք անցկացնել ուզածդ վայրում ու քաղաքականությունն ու քաղաքացիական գիտակցությունն իջեցնել ցինիզմի, փողոցային բառամթերքի մակարդակին։

Հրաժարվում եմ հավատալ, որ իշխանությունը մնացել է կրմինալիզացված այս լյումպենի մակարդակին, որն ընդամենը մեկ հանրահավաքով կարողացավ որոշակիոերն վարկաբեկել Փաշինյանի թիմին, դատական ռեֆորմը ու նաև՝ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու հասարակության կոնսոլիդացված պահանջը։ Եթե, այնուամենայնիվ, իշխանության ներսում կան «տաքգլուխներ», որոնք այս երիտասարդների միջոցով փորձել են՝ օրինակ, ՀՅԴ-ին ցույց տալ, թե նույնիսկ այս խումբը նրանից ավելի շատ մարդ կարող է հավաքել հրապարակում, ապա Փաշինյանը անմիջականորեն պետք է զբաղվի նրանց հարցերով։ Այդ մարդիկ տեղ չունեն ոչ միայն իշխանության, այլ նաև՝ քաղաքականության մեջ։ Հարցն այն չէ, որ երեկվա հնարահավաքին մասնակցել է ընդամենը 300 մարդ՝ տպավորություն ստեղծելով, թե այդքանն են իշխանությունների ակտիվ աջակիցները, այլ՝ երեկվա միջոցառման, այսպես կոչված՝ «պլինդուսային» մակարդակը։

Սակայն ես չեմ առաջնորդվում դավադրական տեսություններով ու չեմ ուզում երեկվա հանրահավաքի հետևում ուղղակիորեն տեսնել գործող իշխանության «ականջները»։ Սակայն իշխանությանը պատասխանատու եմ համարում ավելի լուրջ, խորքային հարցում։ Հեղափոխությունը տակավին չի դարձել քաղաքակրթական, արժեհամակարգային արդյունք, պրոդուկտ, հակառակը՝ ավելի է լումպենացրել հասարակությանը ու իշխանությունն ուղղակիորեն նպաստել է դրան։ Հասարակության շարունակական սորտավորումը, նրան «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» բաժանելը, պետական մակարդակով խրախուսվող պոպուլիզմն ու արկածախնդրությունն, ի վերջո, պետք է հանգեցնեին նրան, ինչին ականտես եղանք երեկ։ Եթե վարչապետի բառապաշարում հանդիպում ենք «ասֆալտին պառկեցնելու» կոչ, ապա երեկվա հանրահավաքի կազմակերպչի կողմից «արդարացված» է «գլուխ ցխելու» սպառնալիքը։ Եթե վարչապետը խրախուսում է դատարանների մուտքերի շրջափակումը, ապա հազիվ թե՝ կիսագրագետ երիտասարդներից համարժեք կլինի պահանջել գործողություններ կամ կոչեր, որոնք սահմանագծային չեն լինի իրավունքի և օրինականության տեսանկյունից։ Երեկվա հանրահավաքը լավագույնս բացահայտեց մեր երկրում քաղաքական ու սոցիալական հարաբերությունների որակը, հայկական հեղափոխության նշաձողի խայտառակ անկումը։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով է հանդես եկել և հայտարարել է, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։ Փաստորեն՝ Փաշինյանի «աջակիցները», «կողմնակիցներն» անգամ չեն կարողացել մնալ նրա ձևակերպումների, թեզերի շրջանակում։ Հանրահավաքի կազմակերպչի այս հայտարարությունը միանշանակ պետք է իրավական հետևանքներ առաջացնի՝ հատկապես, որ նման օբյեկտիվ պահանջ արդեն հնչել է Արցախի նախագահի շրջապատից։

Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ չի հանդուրժում բռնության կոչ, եթե անգամ դրա հեղինակը իր կողմնակիցն է։ Բացի այդ՝ անթույլատրելի է էսկալացիայի նոր առիթ ստեղծել Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններում։

Ընդհանրապես՝ անթույլատրելի է երեկվա հանրահավաքը քաղաքականություն անվանելը․․․

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում