Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ներդրումների հարցով զբաղվում է լուծարված գյուղնախարարությունը

Ցանկացած երկրի տնտեսության զարգացման համար կարևորագույն խթան են ներդրումները, երկրում ստեղծված ներդրումային միջավայրը: Խոսքն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդրումների մասին է: Այդ առումով Հայաստանը բացառություն չէ: Ավելին՝ մեր երկրի տնտեսությունն այսօր, առավել քան երբևէ, ներարկումների խիստ անհրաժեշտություն ունի, որ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ վերջին տարիներին բացասական՝ նվազման առումով հատել է թույլատրելի ու անթույլատրելի բոլոր սահմանները: Իհարկե, կառավարության մակարդակով հայտարարվում, ներկայացվում են թվեր ներդրումային առաջարկների վերաբերյալ, բայց, որպես կանոն, գումարների ներդրման, ներկայացվածների շրջանակում ռեալ գործընթացների վերաբերյալ լռում են:

Վերջերս վարչապետը խիստ անորոշ, լղոզված խոսեց 90 ծրագրերի շրջանակում շուրջ 2.7 մլրդ դոլարի ներդրումների հավանականության մասին: Սրա հետ կապված փակագծերը «մի քիչ բացեց» տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, որ իրականում այդպես էլ ռեալ ոչինչ չասաց՝ հստակեցնելով միայն, որ ստացել են պոտենցիալ ներդրողների համաձայնությունը իրենց առումով թվեր հրապարակելու համար, ուղղակի «այնտեղ կան այնպիսի ծրագրեր, որոնք շատ նախնական փուլում են, այսինքն՝ այդ գաղափարի տերերն իրենք նույնպես ասում են, որ հետագա որոշումները կախված կլինեն ներքին միջավայրը գնահատելու և ծրագիրն իրականացնելու հնարավորություններն ավելի լավ հասկանալու արդյունքից»: Մնացած, նաև մասնագիտական շրջանակներն իրականում անտեղյակ են թե՛ թվերից, թե՛ ոլորտներից, որտեղ են պատրաստվում ներդրումներ իրականացնել, և թե՛ պոտենցիալ ներդրողներից:

«Ցավոք, պետք է ձեզ հիասթափեցնեմ: Ես նշյալ ներդրումների ու թվերի մասին տեղեկություն չունեմ, ինչպես որ չունի ամբողջ հանրությունը: Մինչդեռ դրա հրապարակումը, եթե կա, շատ կարևոր է թեկուզև դրական սպասումների ձևավորման համար»,- օրերս ի պատասխան արված հարցումին ասել էր հանրապետության ճանաչված տնտեսագետներից մեկը: Տեղին է ասված. «պետք է մանրամասնել՝ գոնե դրական սպասումներ ձևավորելու նպատակով»:

Այդուհանդերձ, կառավարությունը կարծես չի շտապում դրական սպասումներ ձևավորել, ինչը մտորելու տեղիք է տալիս: Նույնչափ մտահոգիչ է և այն, ակամայից ինչի ականատեսը դարձա օրերս «ներքին միջավայրը գնահատելու» առումով: Ժողովուրդը վարչապետի կոչով փակել էր դատարանների մուտքերը, Նիկոլ Փաշինյանը ելույթով դիմում էր ժողովրդին, իսկ մտերիմներս Նիկոլի ելութը լսելուն զուգընթաց զանգում էին պետական գերատեսչություններ՝ ինֆորմացիա հստակեցնելու նպատակով: Պետական ձեռնարկությունում աշխատող ընկերներիցս մեկի եղբայրը ՌԴ-ում բիզնեսներ ունի և որոշել է եղբորը պարբերաբար փող ուղարկելու փոխարեն Հայաստանում վերջինիս համար ոչ մեծ տեքստիլի ձեռնարկություն հիմնել: Այցելությանս պահին բաժնի աշխատակիցները կառավարության, էկոնոմիկայի նախարարության, պետեկամուտների կոմիտեի, տարածքային զարգացման նախարարության և արդեն գոյություն չունեցող գյուղնախարարության պատասխանատուներից փորձում էին ճշտել հանրապետության սահմանամերձ գյուղերի ցուցակը, քանի որ սրանցում բիզնես գործունեություն ծավալելու դեպքում հարկային արտոնություններ են սահմանվում:

Գրեթե երկու ժամ տևած այդ փնտրտուքը զրոյական արդյունք ունեցավ: Այդպես էլ որևէ նախարարությունում չկարողացան սահմանամերձ գյուղերի ցուցակ տրամադրել, առավել ևս՝ հարկային արտոնություններ ունեցող գյուղերի ցուցակ: Այդպես էլ որևէ մեկի կողմից չհստակեցվեց, թե կառավարությունում կոնկրետ որ գերատեսչությունն է նման ինֆորմացիայի տիրապետում: Որքան էլ զարմանալի է, էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետն ու կառավարության թեժ գծի աշխատակիցը իրենց խողովակներով ճշտելուց հետո հետաքրքրվողներին ուղղորդում էին փաստացի գոյություն չունեցող գյուղատնտեսության նախարարություն: Այստեղ էլ զարմանում էին, թե ինչ կապ ունեն իրենք ներդրումների հետ, շատ էլ որ սահմանամերձ գյուղերում կառավարության ծրագրերով միջոցառումներ են իրականացնում:

Ինչ-որ առումով կարելի էր տեղի ունեցածին ըմբռնումով մոտենալ, եթե մեկ, ծայրահեղ դեպքում երկու նախարարության աշխատակիցներ չտիրապետեին իրավիճակին, մինչդեռ ստացվում է՝ եղած 10-11 նախարարություններից 4-ը, նաև անմիջապես կառավարությունը, որոնք ուղղակիորեն առնչվում են ներդրումային դաշտի մշակման աշխատանքներին, ներդրումային միջավայր ձևավորելուն, չեն տիրապետում ամենատարրական ինֆորմացիային, ինչից հետևում է, որ մեզանում ներդրումային միջավայրը շատ վատն է: Տվյալ դեպքում ընկերս, որ խիստ անձնական շահագրգռվածություն ունի, հաստատ կշարունակի փնտրտուքը և ի վերջո ինչ-որ բան կգտնի: Մինչդեռ դրսի ներդրողի համար, երբ նման «խիստ անձնական» պահերը չկան, հաստատ նման դեպքում Հայաստանի նկատմամբ եղած հետաքրքրությունն անմիջապես ու վերջնականապես կկորի: Եվ սա արդեն այն դեպքը չէ, որ վարչապետը փորձի բացատրել սաբոտաժով, միտումնավորությամբ: Գոնե կառավարության, ներդրումների նախարարության աշխատակիցները պարտավոր էին տիրապետել նվազագույնին կամ գոնե ճշտել աղբյուրը:

Պարզապես պրոֆեսիոնալիզմի բացակայությունը քայքայում է ամեն ինչ: Կառավարումը իջեցվել է դիլետանտիզմի մակարդակի, ու տիրող անորոշությունը, քաշքշուկները, ներքին անկայունությունը գումարվում են արտաքին բացասական գործոններին, և ունենք այն, ինչ ունենք: Դրանում մեղքի ամենամեծ բաժինն անձամբ վարչապետինն է: Զավեշտ է, բայց հասել են նրան, որ կառավարության աշխատակիցների մակարդակով մարդկանց ներդրումներ անելու համար ուղղորդում են գյուղատնտեսության նախարարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում