78-ամյա ամերիկացին, ում մահացած են համարել և տեղափոխել թաղման բյուրո, արթնացել է զմռսումից առաջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ուոլթեր Ուիլյամսի մահը գրանցել էին չորեքշաբթի երեկոյան՝ այն բանից հետո, երբ նրա զարկերակը կանգ էր առել, որից հետո նրան տեղափոխել են Լեքսինգթոնի (Միսիսիպի նահանգ) թաղման բյուրո:
Մի քանի ժամ անց, երբ բյուրոյի աշխատակիցները պատրաստվել են աճյունը նախապատրաստել հուղարկավորության, նկատել են, որ Ուիլյամսը շարժվում է:










































