Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովն առաջարկում է Ղրիմի թաթարներին ներառել ինքնավարութան պետական իշխանության բոլոր մարմիններ:
Նրանց համար կհատկացնեն փոխվարչապետի պաշտոնը, երկու նախարարական պորտֆելներ և բարձր պաշտոններ այլ գերատեսչություններում:
«Մենք հանդես ենք եկել առաջարկով՝ նրանց տրամադրելու փոխվարչապետի, երկու նախարարների և գրեթե յուրաքանչյուր նախարարությունում, այդ թվում և յուրաքանչյուր ուժային կառույցում առնվազն մեկ փոխնախարարի պաշտոն»,- ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում:









































