Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ․ նրան հեռացնելը բարդ կլինի

«Ես կարծում եմ, որ Գագիկ Հարությունյանի վրա հասարակական մեծ ճնշում կար, որովհետև վերջին իրադարձությունները ավելի ակնհայտ դարձրին, որ դատական համակարգում որևէ բան չի փոխվել հեղափոխությունից հետո»,- Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իշխանության մյուս ճյուղերում տեղի ունեցած փոփոխությունները նաև տեղափոխվեին դատական համակարգ. «Իսկ Գագիկ Հարությունյանը երկար տարիներ եղել է Հայաստանի արդարադատության համակարգը և պետականությունը բռնաբարող մի անձ: Նա, լինելով ՍԴ նախագահ, իր ոչ միանշանակ որոշումներով նպաստել է Հայաստանում ժողովրդավարության թուլացմանը, բռնապետական համակարգի զարգացմանը: Այնպես որ՝ Գագիկ Հարությունյանի հեռանալը ԲԴԽ նախագահի պաշտոնից դեռ մի բան էլ ուշացած է. նա պետք է թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո հրաժարական տար: Նա կարող է հանգիստ գնալ թոշակի և գրքեր գրել՝ մանավանդ, որ շատերը նրան գովում են որպես գիտնական»:

Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ հավելեց. «Այն գործընթացի մեջ, որ հիմա կատարվում է Հայաստանում, Գագիկ Հարությունյանը երբեք չէր կարող մտնել, որովհետև նա ցույց է տվել, որ իր 30 տարվա գործունեության ընթացքում երբեք չի մտել հակամարտության մեջ և միշտ գործել է կուլիսներում, ստվերային»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Գագիկ Հարությունյանը շատ լավ հասկանում էր՝ որտեղ կա ուժ, որտեղ կա թուլություն. «Այնպես որ՝ ես շատ բնական եմ համարում այդ հրաժարականը: Այսինքն՝ այնտեղ, որտեղ նա ուժեղ էր, այդ դաշտում ծավալվելու հնարավորություն նա այլևս չուներ»:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հեռանալուն, Արմեն Վարդանյանը կարծում է, որ դա շատ դժվար կլինի. «Քանի որ նա ինքն իրեն ցմահ ապահովագրել է այդ պաշտոնում՝ իր իսկ գրած Սահմանադրությամբ: Միակ ճանապարհը ուժեղ հանրային ճնշումն է: Եթե նա հասկանում է հասարակության տրամադրությունները, կարողանում է շոշափել հասարակության զարկերակը, ապա պետք է գնա այդ քայլին, որով նաև մեծ նպաստ կբերի հայկական ժողովրդավարության հաղթանակին»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում