Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ղրիմում տիրող իրավիճակի համար պատասխանատու է համարում Եվրամիությանը: Քաղաքական գործիչն Ուկրաինայի հանդեպ ԵՄ քաղաքականությունը համարում է ի սկզբանե սխալական: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Շրյոդերի կարծիքով՝ Եվրահանձնաժողովը սխալ է թույլ տվել հենց սկզբից, երբ Ուկրաինային առաջարկել է Ասոցացման համաձայնագիր կնքել «կամ-կամ» սկզբունքով:
Նախկին կանցլերը կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլիներ, եթե ԵՄ-ն հնարավոր դարձներ որոշումների ընդունումը երկու ուղղությամբ:
Շրյոդերը թերահավատորեն է արտահայտվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մտադրությունների առնչությամբ:
Նա խոսել է վտանգի մասին, որ իր կողմից հավանության արժանացված ֆինանսական օգնության մեծ ծավալները կարող են ուղղվել ոչ այն ուղղությամբ:







































