Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Չանքայա նախագահական նստավայրում նախագահ Գյուլի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիս է տվել վարչապետական նստավայրում, որի ժամանակ էլ ներկայացրել է թուրքական 61-րդ կառավարության կազմը։
Նոր փոխվարչապետեր են դարձել Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Բեշիր Աթալայը, Բեքիր Բոզդաղը։ Արդարադատության նախարարը Սադալլուահ Էրգինն է, արտգործնախարարը՝ Ահմեդ Դավութօղլուն, ԵՄ-ի նախարարը՝ (գլխավոր բանագնաց) Էգեմեն Բաղըշը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը՝ Թաներ Յըլդըզը, տրանսպորտի նախարարը՝ Բինալը Յըլդըրըմը, տնտեսության նախարարը՝ Զաֆեր Չաղլայանը, ֆինանսների նախարարը՝ Մեհմեդ Շիմշեքը, ներքին գործերի նախարարը՝ Իդրիս Նաիմ Շահինը, մշակույթի ու զբոսաշրջության նախարարը՝ Էրթուղրուլ Գյունայը, առողջապահության նախարարը՝ Ռեջեփ Աքդաղը, ազգային կրթության նախարարը՝ Օմեր Դինչերը, ազգային պաշտպանության նախարարը՝ Իսմեթ Յըլմազը, սպորտի ու երիտասարդության նախարարը՝ Սուաթ Քըլըչը և այլն։
Փաստորեն, 61-րդ կառավարության կազմում հայտնվել են ընդամենը 3 նոր անուններ. Օմեր Դինչերը, Իսմեթ Յըլմազը և Սուաթ Քըլըչը։








































