Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ղրիմում ծառայող ուկրաինացի զինծառայողները գումարային հոնորարներ կստանան, հաղորդում է Interfax-ը:
«Այսօրվա նիստում կառավարությունը մտադիր է որոշում կայացնել 125 միլիոն գրիվեն միանվագ գումարային հոնորար տրամադրել այն զինծառայողներին, ովքեր այժմ արժանապատվորեն պաշտպանում են իրենց երկիրը Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում»,-հայտարարել է նա կիրակի օրը կառավարության նիստի ավարտին:
Վարչապետը նշել է, որ պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ապահովել այդ միջոցների փոխանցումը:
Կիրակի օրը Ուկրաինայի իշխանությունները արգելափակել են պետական գանձարանի Ղրիմի բաժանմունքի հաշվեհամարները, գրում է gazeta.ru-ն:








































