Պենտագոնը հաստատել է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը:
Նրա խոսքերով, ներկայումս Պենտագոնը քննարկում է այդ հարցը:
Նա նաև հավելել է, որ լրացուցիչ զորքերը հնարավորություն կտան ամրապնդելու ԱՄՆ ուժերի պաշտպանությունը տարածաշրջանում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սպիտակ տունը խնդրել է 10 հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք: