Մայիսի 22-ից 25-ը Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի Օրվա շրջանակներում անցկացվող «ՍուդԷստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որը արդեն երկրորդ անգամ, ի շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան, Պրն։ Վինչենցո Դել Մոնակոյի շնորհիվ, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաեւ ցուցադրվում ժամանակակից իտալական ֆիլմեր։
Փառատոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 23-ին՝ Մոսկվա կինոթատրոնում, որի ժամանակ ցուցադրվել է Իտալացի անվանի կինոռեժիսոր Ալեսսանդրո Կապիտանիի «Ճամփորդություն Ադելի Հետ» ֆիլմը, եւ եզրափակվել «ՍուդԷստիվալ» փառատոնի տնօրեն Միկելե Սումայի խոսքով։