Այսօր եգիպտական Հուրգադա քաղաքում փլվել է միջազգային օդանավակայանի տանիքի մի մասը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ժամանումների սրահում, գրում է ITAR-TASS-ը: Տուժածների մասին տվյալներ չկան:
Փլուզման պատճառը, քաղաքային ծառայությունների ներկայացուցիչների հաղորդմամբ, հորդառատ անձրևներից հետո տանիքին հավաքված ջուրն է եղել: Ժամանող չվերթների բոլոր զբոսաշջիկները այլ տերմինալ են տեղափոխվել: Ժամանումների սրահը փակ է:









































