Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում երեկ 4:0 հաշվով ջախջախել է «Տոտենհեմ»-ին, իսկ խաղի հաշիվը բացել է կամերունացի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն:
Վերջինս իր գոլը նշեց հատուկ ժեստով` ծաղրելով այն մարդկանց, ովքեր վերջին ժամանակներս լուրեր էին տարածել, թե հարձակվողն իբր կեղծել է իր տարիքն ու այժմ իրականում 39 տարեկան է:







































