Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Աննախադեպ հայտարարություն դատարանից. սառույցը շարժվեց

Վճռաբեկ դատարանի Քրեական գործերի պալատի մի քանի դատավորներ հայտարարություն են արել Սահմանադրական դատարանի վերաբերյալ, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի գործերի առիթով ՍԴ որոշումների վերաբերյալ:  Վճռաբեկ դատարանի դատավորները Սահմանադրական դատարանին փաստացի մեղադրում են իր, այսպես ասած, լիազորությունները գերազանցելու համար՝ հայտարարելով, որ ՍԴ-ն խախտել է դատական ատյանների որոշումների մեկնաբանության տիրույթը և արել բաներ, որ չպետք է աներ:

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով փաստացի կայացրել էր նրանց, այսպես ասած, գործիք կամ խաղաքարտ տվող որոշումներ՝ ըստ էության հայտարարելով, որ նրանք ճիշտ են եղել, իսկ Վճռաբեկը՝ սխալ: Այժմ Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորներ հայտարարում են, որ Սահմանադրական դատարանն է եղել սխալ և մեծ հաշվով խախտել դատարանների միջև սահմանը:

Սա աննախադեպ հայտարարություն է, և այն առավել հետաքրքրություն ներկայացնում է այն հանգամանքի բերումով, որ հնչում է դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից և «վեթինգի» կամ, այլ կերպ ասած, դատավորների լյուստրացիայի նախաձեռնության ազդարարումից հետո:

Կանեի՞ն Վճռաբեկ դատարանի նախագահներն այդ հայտարարությունը, եթե չլիներ դատական համակարգի վիրահատական փոփոխության և «վեթինգի» մասին վարչապետի հայտարարությունն ու նաև հանրության լայն աջակցությունն այդ նախաձեռնությանը: Սա իհարկե հարց է, որին մի կողմից՝ բավական բարդ է միարժեք պատասխանելը, մյուս կողմից էլ՝ ակնառու է, որ հայտարարությունը փաստորեն հնչել է ՍԴ որոշումներից բավականին ժամանակ անց, ինչը նշանակում է, որ այդուհանդերձ այն գործընթացը, որ նախաձեռնել է վարչապետը, ունեցել է իր ազդեցությունը:

Այդպիսով, Վճռաբեկ դատարանի հայտարարությունը դառնում է որոշակի հուշում, որ սառույցն այդուհանդերձ շարժվել է, գործընթացը՝ սկսվել, որքան էլ տարբեր շրջանակներ փորձեն արձանագրել, որ դատարանների շրջափակման ակցիան մարդաշատ չէր և ըստ այդմ՝ տապալված:

Ի դեպ, այդ առումով ուշադրության է արժանի ոչ միայն Վճռաբեկից ստացված հայտարարությունը, որը վկայում է այն մասին, որ դատական համակարգն ինքն էլ որոշակիորեն միանում է «վեթինգի» գործընթացին՝ իհարկե փոխաբերական իմաստով, այլ նաև մայիսի 23-ին հայտնի դարձած ԵՊՀ ռեկտորի հրաժարականը: Սա ինքնին հետաքրքիր էր և տվել է անգամ կատակի տեղիք՝ դատարանները շրջափակեցին, բայց առաջինը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորը: Կատակն իհարկե մի կողմ, սակայն այս հրաժարականը, անկասկած չունենալով ուղիղ կապ, այդուհանդերձ քաղաքական միջավայրի և տրամաբանության տեսանկյունից մայիսի 20-ի ակցիայի հետ պատճառահետևանքային կապի մեջ է: Այդ տեղեկությունը հաստատում է մեր այն եզրակացությունները կամ դիտարկումները, որ դատաիրավական համակարգի առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթն ու կտրուկ հայտարարությունները գործնականում ներառում էին քաղաքական հարցերի լայն շրջանակ և մեծ հաշվով ներքաղաքական նոր միջավայրի ձևավորման հերթական հանգրվանային փուլն էին:

Այդ փուլերը անկասկած լինելու են մի քանիսը, և դրա միջով պետք է անցնի նոր քաղաքական համակարգի ձևավորման գործընթացը: Այդ փուլերը ապոկալիպտիկ վկայություններ չեն, դրանք չկայացած, թերկայացած հանրային և քաղաքական ավանդույթների և ինստիտուտների պայմաններում նոր քաղաքական համակարգի տանող ֆիլտրացիոն հանգույցներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում