Friday, 26 04 2024
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

Պետք է ընտրես… կա՛մ պոպուլիստ ես դառնում, կա՛մ ժողովրդավարական վարչապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

Պարոն Մինասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Վարչապետի ընտրած մեթոդները կարո՞ղ են արդյունավետ լինել:

– Հայաստանում, ընդհանուր առմամբ, կա կասկած պետության, հասարակության ու բոլոր ուղղություններով։ Մենք պետք է դուրս գանք այս շփոթությունից: Շատ արագ սկսենք Նիկոլ Փաշինյանից. իր հետ կապված շատ կասկածներ կան, որովհետև ինքը հեղափոխություն արեց, տապալեց նախկին իշխանություններին, բայց իր գործելակերպը՝ թափանցիկ ու ժողովրդավարական, մտավ հակասության մեջ։ Ժողովրդին կոչ արեց ժամը 8:30-ին արգելափակել դատարանների մուտքերը, հետո բացել ժամը 13-ին. սա հին մտածելակերպ է և չի համապատասխանում իր ելույթի բովանդակությանը։

30 տարի շարունակ կար այնպիսի մթնոլորտ, հնչել են այնպիսի կոչեր, որոնց պետք է վերջ տրվեր, իսկ ինքը շարունակում է այդ ոճը։ Պետք է հիմա պետություն կառուցել։ Այսինքն կա՛մ դու պոպուլիստ ես դառնում, կա՛մ դառնում ես ժողովրդավարական վարչապետ։

Երկրորդ՝ կասկածենք ժողովրդին. չես կարող ձգտել ժողովրդավարության ու իրավական պետության և մյուս կողմից արգելել անձին արդար դատավարություն ունենալ։ Նույնիսկ եթե իր հանդեպ համակրանք չունես, նույնիսկ երբ կեղտոտ է, մարդասպան է, ամեն մարդ ժողովրդավարական երկրում ունի արդար դատաքննության իրավունք։ Մենք պետք է հասուն լինենք:

Երրորդ կասկածը՝ նախկին իշխանությունները կեղտոտ խաղ են խաղում, ամեն ինչ անում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարվեն, և դա շատ վտանգավոր է. իրավունք չունեն այդպես անել։ Քանի որ դա սխալ է: նախկին իշխանությունը պետք է լինի հաշվետու և բարեխիղճ իր բոլոր սխալների համար:

Չորրորդ՝ Դաշնակցության պահվածքը. այդ կուսակցության մի մասն ուզում է փակել անցյալի էջը, մյուս մասը մնում է ռևանշիստ և ուզում է համագործակցել միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Ուզում եմ ասել, որ Դաշնակցությունը պետք է շտկի իր դիրքորոշումը։ ՀՅԴ որոշ առաջնորդներ ցանկանում են շարունակել իրենց համագումարը, որը տեղի է ունեցել 2019 թ. հունվարին. լարվածությունը Հրանտ Մարգարյանի շրջապատում է: «Չափավոր» Մարգարյաններն ուզում են հին ռեժիմի էջը դարձնել և աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ռադիկալ» Մարգարյանները ռևանշիստ են և ցանկանում են շարունակել աշխատել նախկին ռեժիմի հետ:

Իսկ ընդհանուր առմամբ վարչապետի առաջարկածն ինչքանո՞վ է իրագործելի։

– Մեկ տարի ի վեր,- համենայնդեպս, իմ հարցազրույցներից դա պարզ է,- ես ասում էի, որ ժամանակն է, որ Հայաստանի Ազգային ժողովը հետախուզություն անի քառօրյա պատերազմի հետ կապված։ Բարեբախտաբար, Փաշինյանն առաջարկեց, որ այդ հանձնաժողովը ստեղծվի, և ես այդ գաղափարը ողջունում եմ։ Բայց մի բան ինձ համար անհասկանալի է. նա փոխեց գործադիր իշխանությունը՝ վերցնելով վարչապետի պաշտոնը, փոխեց նաև օրենսդիր իշխանությունը՝ հաղթելով արտահերթ ընտրություններում, մնաց երրորդ իշխանությունը՝ դատականը։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հունվարից ի վեր նա չառաջարկեց մեծամասնությանը, որպեսզի ԱԺ-ն մշակի փոփոխությունների նախագիծ, ինչպես որ արվում է շատ պետություններում։ Նա ունի մեծամասնություն, ի՞նչն է խանգարում։Փոխարենը՝ նա երկու օր առաջ այնպիսի կեցվածք ցուցաբերեց, կարծես թե չուներ այդ մեծամասնությունը, բայց ինչո՞ւ որոշեց դրա փոխարեն ժողովրդին փողոց դուրս բերել ու անիմաստ բաներով զբաղվել։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ իր արած քայլերը նույնն են, ինչ որ Լևոնի, Ռոբերտի ու Սերժի քայլերը։ Հայ ժողովուրդը, հասարակությունը փակել են այն ժամանակաշրջանը և նոր էջ են բացել ու հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանն այդպես կվարվի։

Նրանք հայ ժողովրդին վարժեցրել են ինտրիգներին, բռնություններին, սպանություններին, կաշառակերությանը։ Նրան երեք գլուխ հիդրան են, երեք հիվանդություն են՝ ժանտախտ, խոլերա ու քաղցկեղ: Ժողովուրդն այդ էջը փակել է, նրանց դրել մի տորպակի մեջ ու նետել։ Այդ տոպրակը մեզ հետ է գլորում, դեպի այնպիսի կեղտոտություններ, որ կային իրենց օրոք։ Ժողովուրդը պետք է հստակ ասի՝ Նիկոլ Փաշինյանը, դու իրավունք չունես ունենալ իշխանության միայնակ հայեցակարգ, դու չես կարող մեզ խնդրել մեզանից ստանձնել մեր պարտականությունները և հրավիրել մեզ, որպես քաղաքացի, հանդես գալով Սահմանադրության դեմ. փոխարենը օրենք մշակիր։

Նույնիսկ այսքան ուշացած հնարավոր համարո՞ւմ եք դատական համակարգի առողջացում վեթինգի և իր մյուս առաջարկությունների միջոցով:

– Կա երկու կարևոր բան. հայ ժողովուրդը պետք է հստակ ասի՝ նույնիսկ ամենակողտոտ անձը պետք է ունենա արդար դատավարության իրավունք։ Ֆրանսիայում ևս կան շատ հանցագործներ, որոնք ունեն փաստաբանի և արդար դատավարության իրավունք։ Եթե այդպես չէ, հետ ես գնում դեպի հների գործելակերպ։ Երկրորդ՝ հայ ժողովուրդը պետք է հստակ ասի՝ Նիկոլ Փաշինյանը թագավոր չէ, նա օրինական ձևով ընտրված վարչապետ է։ Չես կարող լինել երկրի քաղաքացի ու կարծել, թե քո վարչապետը թագավոր է։ Այդտեղ կա հակասություն։ Ես չհասկացա, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այսքան հապաղեց. առաջին հերթին պետք էր դատական համակարգի բարեփոխում, և ԱԺ-ն ընտրվելուց անմիջապես հետո պետք է սկսեր նոր օրենքի մշակմամբ զբաղվել։ Մինչև չունենանք այդ պրոֆեսիոնալ դատական համակարգը, մենք կշարունակենք ունենալ նույն գործելակերպը: Ես չհասկացա՝ ինչու այսքան հապաղեց վարչապետը։ Այն, ինչ առաջակեց Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների իմաստով, պետք է առաջարկեր դեռ շատ վաղուց, ընդ որում՝ նախագծի տեսքով։ Ես մինչև հիմա չէի մտածում, թե նա պոպուլիստ է, բայց կամաց-կամաց մոտենում է այդ վտանգավոր շեմին։ Ես հուսով եմ՝ նա կսրբագրի իր սխալները ու կպահանջի նոր նախագիծ՝ դատական համակարգի բարեփոխման մասին, պետք է գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով ՀՀ Սահմանադրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում