Բիրմինգհեմ քաղաքում (Մեծ Բրիտանիա) բանտի աշխատակցուհին կալանավորներից մեկի հետ սեռական հարաբերությունների, ինչպես նաև բանտարկյալներին մարիխուանա մատակարարելու համար այդ քաղաքի Արքայական դատարանի կողմից դատապարտվել է 32 ամսվա բանտարկության, հայտնում է BBC News-ը:
Ըստ գործի նյութերի՝ 54-ամյա Ջուլի Թյուրթոնը բանտարկյալներին թմրադեղ է փոխանցել:
Նա ավելի քան 900 տեքստային հաղորդագրություն է ուղարկել 3 կալանավորի, այդ թվում՝ թմրավաճառ Դեննի Քինգին, որի հետ ինտիմ կապ է ունեցել, ասված է դատական փաստաթղթերում:
Թյուրթոնը հեռացվել է աշխատանքից:










































