Saturday, 25 09 2021
01:00
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը թույլ է տվել Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան՝ որոշակի խմբերի համար
Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազել են
00:30
Հյուսիսային Կորեան գնահատեց պատերազմը պաշտոնապես դադարեցնելու Սեուլի առաջարկը
Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Այսօր որևէ հայ չի ապրում և չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում
Վրաստանում նոյեմբերի վերջին սպասում են կորոնավիրուսի հինգերորդ ալիքին
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բաթումի փողոցները
23:30
Չեխիայի վարչապետը հորդորել է բարձրացնել ծնելիության մակարդակը ԵՄ-ում
23:15
Իսպանիայում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել
23:00
Թալիբները հայտարարել են Աֆղանստանում ԻՊ-ը վերացնելու մտադրության մասին
22:45
Ֆրանսիացի հինգ նախարարների հեռախոսները գաղտնալսվել են Pegasus համակարգով․ ԶԼՄ
Մեղադրանք է առաջադրվել՝ Հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ
Ի համերաշխություն իմ գործընկերոջը՝ հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ․ Հայկ Մամիջանյան
BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում
Հայաստան-Մեծ Բրիտանիա. անտեսված հարաբերություններ, հեռանկարներ և հնարավորություններ. Ռուբեն Մեհրաբյան
ՄԻԵԴ վճռից հետո Քոչարյանի մասով հեռուն գնացող որոշումներ կարող են լինել
Դատավոր Գագիկ Խանդանյանի բիզնեսներն ու առեղծվածային նվիրատվությունները
Պուտինն անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը
Սփյուռքից լրտեսներ չեն գալիս․ բոլոր լրտեսները Հայաստանում են արդեն
21:20
Հնդկական ընկերությունը համաձայնեցրել Է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում
Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպումը
Եթե Թուրքիայի հարցում կրկնենք նախկին իշխանությունների արածը՝ կմտնենք փակուղի
Էրդողանը կրկին խոսել է Պուտինի հետ առաջիկա հանդիպումից
Լևոն Յոլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը ՀՔԾ-ում կասեցվել է զավեշտալի պատճառաբանությամբ
20:40
6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
Արարատ Միրզոյանը և Պիտեր Մաուրերը քննարկել են Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ-ի գործունեությանն առնչվող հարցեր
20:20
eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին
Պաշտպանության նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Տավուշում 25-ամյա երիտասարդը իր «BMW»-ն այրելու համար «կասկածելով» երկու հոգու՝ մեկին սպանել, մյուսին դաժան ծեծի է ենթարկել

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գրիգոր Մաթևոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

2016 թվականի մարտի 18-ին Գրիգոր Մաթևոսյանը տեղեկանալով, որ իր «BMW» մեքենան փորձել են վառել, կասկածել է Բերդ քաղաքի բնակիչներ Գագիկ Ճ.-ին ու Վրեժ Մ.-ին: Կասկածները պարզելու նպատակով հիշյալ երիտասարդներին նա առաջարկել է հանդիպել Տավուշ ջրամբարի մոտ:

Այնուհետև նա Դավիթ Բ.-ի հետ վերջինիս մեքենայով գնացել է տուն, դանակ է վերցրել, ի վերջո՝ հասել է պայմանավորված վայր՝ ջրամբարի մոտ:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում ջրամբարի հարակից տարածքում վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, իր ձեռքի դանակով հետևի կողմից հարվածել է Վրեժ Մ.-ին՝ Մանասին, վերջինս ստացել է ծանր վնասվածք: Այնուհետև Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, դանակով հարվածներ է հասցրել նաև Գագիկ Ճ.-ի կրծքավանդակի ձախ կողմի առաջնային ու հետին մակերեսներին, ինչի հետևանքով Գագիկ Ճ.-ն տեղում մահացել է:

Գրիգոր Մաթևոսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը մեքենայով դուրս է եկել՝ բենզին լցնելու: Ճանապահին մեքենան փչացել է: Այդ կողմով անցնող ընկերոջ՝ Դավիթի հետ գնացել են ծանոթի տուն՝ սուրճ խմելու: Այնտեղ էին, երբ իրեն զանգել ու ասել են, թե իր մեքենան վառվում է:

Անմիջապես իջել են մեքենայի մոտ: Սկզբում մտածել է, թե սխալ միացումից է մեքենան վառվել, բայց հետո մեքենայի մոտ պլաստմասսայից շիշ են գտել՝ բենզինոտ: Մտածել է, որ մեքենան ինչ-որ մեկը միտումնավոր է վառել: Գնացել է մոտակա բենզալցակայան, հետաքրքրվել է, թե ով է շշով բենզին առել:

Նույնիսկ տեսախցիկի նկարահանածն են նայել: Պարզ չի երևացել, բայց ինքը «մոտավորապես կասկածել է», որ Գագոն ու Մանասն են եղել:

Գնացել է ծանոթներից մեկի տուն՝ մտածելով, որ Գագոն ու Մանասն այնտեղ կլինեն: Նրանք, իրոք, այնտեղ էին:

Ինքը հարցրել է Մանասին՝ բենզինն առել են, որ իր մեքենան վառե՞ն: Մանասը չի ժխտել, որ շշով բենզին են առել, բայց ասել է, թե մեքենա վառելու համար չէին բենզին առել: Ինքն ասել է, թե օտար մարդու տանը պետք չի խոսեն, ավելի լավ է գնան՝ լճի մոտ խոսեն:

Ինքը դուրս է եկել այդ տանից, զանգել է Մհերիկին, քանի որ նա Գագոյի մանկության ընկերն էր, Գագոն նրան լսում էր: Մտածել է՝ Գագոն ու Մանասը ալկոհոլ են օգտագործել, իսկ ինքը վերջերս է նշանվել, բացի այդ՝ դատարանի որոշմամբ այլ գործով փորձաշրջանի մեջ էր, չէր ուզում նոր փորձանքի մեջ ընկնել: Մտածել է՝ Մհերիկը կխոսի Գագոյի հետ, ինքը՝ Մանասի հետ: Եթե պարզվեր, որ նրանք էին մեքենան վառել, հարցը պիտի փակեին-պրծնեին, «չոփը գերան չէին սարքելու»:

Ինքը լճի մոտ է կանչել միայն Մհերիկին ու Տիգրանին: Վերջինիս կանչել է, որովհետև նա «Վիլիս» ունի, իր մեքենան նրա մեքենայի օգնությամբ պիտի տեղափոխեր իրենց բակ:

Ինքը սկզբում ցանկացել է Գագոյի հետ խոսել, բայց Մհերիկն է նրա հետ խոսել, հարցրել է՝ դո՞ւք եք Գոքորի մեքենան վառել: Մանասն ասել է, թե բենզինն առել են անտառից փայտ բերելու-կտրելու, ոչ թե մեքենա վառելու համար: Կռիվ է սկսվել, ինքը գոռոց է լսել, թե Գագոն չի շնչում: Հետո լսել է Մանասի ձայնը՝ ի՞նձ խի խփին: Վազել ու ջուր է բերել: Մանասն իր հորեղբոր տղան է: Ինքը մոտիկ էր և՛ Մանասի, և՛ Գագոյի հետ: Վերջինիս հետ 2009 թվին գաղութում նույն խցում է եղել: Լճի մոտ շատ մարդ կար հավաքված: Չի հասկացվել՝ ով է խփել: Ասում էին՝ ո՞վ խփեց, ո՞վ խփեց:

Հետո ինքը գնացել է իր մեքենայի մոտ, այնտեղ են եկել ոստիկաններն ու իրեն տարել են բաժին:

Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ են իրեն կանչել: Ասել են՝ ինչի՞ ես սպանել տղաներին: Ինքը զարմացել է: Իրեն վախեցրել, ծեծել են: Եթե ինքը նպատակ ունենար այդ տղաներին վնասելու՝ միամիտ չի, կարող էր «հերթով-հերթով բոլորի հարցերը լուծել, վկաներ էլ չէր հավաքի…»:

Գրիգոր Մաթևոսյանը պնդել է, որ ինքը դանակով ոչ մեկին չի հարվածել, դեպքի պահին իր մոտ դանակ չի եղել: Ոստիկանությունում իրեն ծեծել են, որ «վիզ առնի» կամ մարդկանց անուններ տա՝ ասի, թե ով է խփել: Իրեն ինչ հայհոյանք տվել են, նույնը պատասխանել է: Վկաները վախենում են, որ կդատվեն, իրեն «շառով են տալիս», ինքը հանցագործություն չի կատարել, չգիտի, թե ով է կատարել:

Դատարանը եկել է եզրակացության, որ ամբաստանյալի ցուցմունքն արժանահավատ չէ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գագիկի մայրը, նշել է, թե դեպքից երեք-չորս օր հետո եղբոր հետ գնացել է հիվանդանոց՝ Վրեժին՝ Մանասին, տեսնելու:

Նրա գիտակցությունը տեղն էր, նա իր ու եղբոր ներկայությամբ ասել է, թե իրեն ու Գագոյին Գրիգորն է դանակահարել: Հետո է Վրեժը ցուցմունքները փոխել:

Տուժողի իրավահաջորդը նշել է նաև, թե դեպքից մեկ ամիս առաջ լճի մոտ Մհերը, Գրիգորն ու իր տղան հանդիպել են՝ փողի վերաբերյալ պարզաբանում անելու: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «Գրիգոր Մաթևոսյանը շատ հմուտ դանակահարող է, այդքան մարդուն էլ հավաքել էր, որ կարողանա ջրից չոր դուրս գալ»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է , որ բոլոր մեղավորները՝ ովքեր մատով անգամ դիպել են իր որդուն, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ Գրիգոր Մաթևոսյանը դատապարտվի ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 2 միլիոն 300 հազար դրամի չափով:

Գործով տուժող Վրեժ Մաթևոսյանը՝ Մանասը, նախաքննության սկզբում ասել է, թե Գրիգոր Մաթևոսյանն է իրեն ու Գագիկին դանակահարել, այնուհետև Վրեժը փոխել է ցուցմունքները: Պնդել է, որ դեպքի օրը բենզին գնել են անտառից փայտ բերելու ու կտրելու համար: Գրիգորի մեքենան վառելու հետ ոչ մի կապ չեն ունեցել: Տուժող Վրեժ Մաթևոսյանն ասել է, թե իր մեջ մինչև հիմա տպավորված են դեպքի վայրում լսած բառերը. «Մեռավ, արա, ջուր բերեք, Գագո, Գագո…»: Երբ ինքը հետևից ծակոց է զգացել, ընկել և ուշագնաց է եղել, ոչինչ չի հիշում…

Դատարանն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա նշել էր, թե հարված ստանալուց հետո շրջվել ու տեսել է Գրիգորին՝ դանակը ձեռքին… Տեսել է նաև, որ Գրիգորը դանակը ձեռքին վազել է դեպի Գագիկն ու դանակով հարվածել է նրան, Գագիկն ընկել է: Այդ պահին ինքն էլ է ընկել՝ լսելով՝ արա, մեռան…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է համարել Գրիգոր Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ դեպքից առաջ՝ 2015 թվականի հունիսի 19-ի դատավճռով Գրիգոր Մաթևոսյանը մեկ այլ գործով մեղավոր էր ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր 2 տարի փորձաշրջան:

Մեղսագրված արարքների՝ սպանության ու ծանր մարմնական վնասվածք հասցնելու պահին Գրիգոր Մաթևոսյանը եղել է փորձաշրջանի մեջ: Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Գրիգոր Մաթևոսյանի կողմից:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Գրիգոր Մաթևոսյանի մոտ որոշակի խանգարումներ ի հայտ են բերվել, բայց նա ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Գրիգոր Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով և դատապարտվել է 17 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ՝ չկրած պատժի 1 տարին, վերջնական պատիժ է սահմանվել 18 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 20-ից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության, նրան իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության կողմերը՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը, մեղադրող դատախազը, տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, Գրիգոր Մաթևոսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդը պահանջել են պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժը խստացնելու առումով: Տուժողի իրավահաջորդը պահանջել է սահմանել 25 տարի ազատազրկում:

Տուժող Վրեժ (Մանաս) Մ.-ն հայտնել է, թե կողմ է ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքին: Նա պնդել է, թե Գրիգոր Մաթևոսյանն իրեն ու Գագիկ Ճ.-ին չի դանակահարել:

Վերաքննիչ քրեական դատարանում կողմերն արդեն ներկայացրել են իրենց բողոքները:

Դատական այս նիստին տուժողի իրավահաջորդը չէր ներկայացել, ներկա էր տուժող Վրեժ Մ.-ն: Դատարանը՝ Մ. Արղամանյան, Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան կազմով, տուժող Վրեժ Մ.-ին մի քանի հարց տվեց՝ նրա դիրքորոշումը բերված բողոքների վերաբերյալ ավելի հստակեցնելու նպատակով:

Մասնավորապես դատարանը հարցրեց՝ եթե Գրիգոր Մաթևոսյանը դանակով չի հարվածել դեպքի վայրում, նրա հարվածից չի մահացել Գագիկ Ճ.-ն ու նրա հարվածից չի ինքը՝ տուժող Վրեժը, ծանր մարմնական վնասվածք ստացել, ինչո՞ւ է նախաքննության սկզբում պնդել, թե Գրիգորն է դանակահարել երկուսին էլ: Նույն բանը նա պնդել է նաև Գրիգորի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Տուժող Վրեժն ասաց՝ քանի որ նախաքննության սկզբում բոլորն ասում էին, թե Գրիգորն է դանակահարել, նույնիսկ ինքը՝ Գրիգորն էր ասում այդ մասին, ինքն էլ նույն բանն է նշել՝ ասելով՝ «հարց չկա»:

Դատարանը հիշեցրեց տուժողի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշել էր, թե ամբաստանյալի հարազատները խնդրել են իրեն, որ փոխի ցուցմունքը, նույնիսկ իրենց տանը 250 հազար դրամ են տվել, բայց ինքն այդ գումարը չի վերցրել, այդ գումարը պարզապես թողել են իրենց տանը…

Տուժողն ասաց, թե ամբաստանյալի հարազատներն իրեն կաշառք չեն տվել, ասել են՝ քո հերը մեզ համար շատ բան ա արել… Իսկ Գրիգոր Մաթևոսյանին մեղադրող իր նախաքննական ցուցմունքների վերաբերյալ տուժողն ասաց, թե իրեն «շանտաժ են արել, վախեցրել են», ինքն էլ ասել է՝ ջհանդամ, թող ինձնից ձեռ քաշեն, կգնամ դատարան, ճիշտը կասեմ…

Տուժողը նշեց, թե տուժողի իրավահաջորդը առաջին ատյանի դատարանում չէր թողնում, որ ինքը ցուցմունք տա, «քֆուրներ էր տալիս, կռիվ էր գցում»…

Ինքը տուժողի իրավահաջորդին ասում էր՝ քեզ հետաքրքիր չի՞ իրականում ո՞վ ա դանակով խփել…

Բայց տուժողի իրավահաջորդը Վրեժին չի հավատացել…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի հարցերի վերաբերյալ տեսակետ հայտնեց, թե դատարանը գործի ապացույցների վերաբերյալ տուժողին հարցեր տալով՝ վճռաբեկության կարգով քննությունից անցնում է վերաքննության կարգով քննության, սակայն դատարանը պնդեց, որ շարունակում է վճռաբեկության կարգով քննությունը, իսկ տուժողին հարցեր են տրվել միայն բերված բողոքների, մասնավորապես՝ պաշտպանական կողմի բերած բողոքի վերաբերյալ նրա դիրքորոշումը հստակեցնելու նպատակով:

Այս նկատառումով դատարանը հանեց պաշտպանի՝ տուժողին ուղղված հարցը, որի մեջ պաշտպանը հիշատակում էր դատարանում տուժողի տված ցուցմունքը, թե դեպքի պահին ինքը, Գրիգորն ու երրորդ անձը առանձին էին խոսում, իսկ տուժող Գագիկն ու մի քանի այլ անձինք խոսում էին իրենցից 7-8 մետր հեռավորության վրա, այնտեղ էլ տուժող Գագիկն ընկել է գետնին…

Վերաքննիչ դատարանը հստակեցնելով կողմերի դիրքորոշումները՝ անցավ դատաքննությունը լրացնող միջնորդությունների փուլ:

Ամբաստանյալ Գրիգոր Մաթևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց՝ վճռաբեկության կարգից անցնել գործը վերաքննության կարգով քննելուն, դատարան հրավիրել ու հարցաքննել վկաներ Մհեր և Ատոմ Թ.-երին:

Պաշտպանը նշեց, որ վերոհիշյալ վկաները հարցաքննվել են նախաքննության ժամանակ, նրանց ցուցմունքները դրվել են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում: Սակայն ընդհանուր իրավասության դատարանում այս վկաները չեն հարցաքննվել՝ դատարանը չի կարողացել ապահովել նրանց ներկայությունը, ամբաստանյալը զրկված է եղել հակընդդեմ հարցման իրավունքից՝ նա դատարանում չի կարողացել հարցաքննել իր դեմ ցուցմունք տված հիշյալ երկու անձին: Դատարանը, պարզելով, որ այդ անձինք բացակայում են Հայաստանից, հրապարակել է նրանց նախաքննական ցուցմունքները, ապա այդ ցուցմունքները դրել է մեղադրական դատավճռի հիմքում:

Պաշտպանն ընդգծեց, որ խոսքը երկու կարևոր վկաների մասին է, նրանց հարցաքննելը կարող է էական նշանակություն ունենալ գործի ելքի համար:

Պաշտպանը մեջբերեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման վերաբերյալ:

Պաշտպանն ընդգծեց՝ այս վկաներին դատարանում հարցաքննելն ավելի հրատապ է դառնում տուժող Վրեժի հայտնած տեղեկությունների լույսի ներքո՝ թե իրեն հարցաքննել են խորթ մեթոդների գործադրմամբ, իր նախաքննական ցուցմունքները կորզել են իրենից, նույնիսկ առաջարկել են դատարան չներկայանալ՝ դատաքննության ընթացքում հեռանալ Հայաստանից: Պաշտպանը ենթադրություն արեց՝ բացառված չէ, որ իր հիշատակած երկու անձինք նույնպես նմանատիպ առաջարկ ստանալով են հեռացել Հայաստանից:

Պաշտպան Լ. Սիմոնյանն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը բավարար միջոցներ չի ձեռնարկել հիշատակված երկու վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար՝ պարզելով, որ նրանք բացակայում են Հայաստանից, մինչդեռ դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության՝ ինչպես նշված է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների մեջ: Պաշտպանը նաև տեղեկություն հայտնեց, թե հիշյալ վկաները Ամանորի տոներին եղել են Հայաստանում, բայց այս պահին իրեն հայտնի չէ՝ նրանք որտե՞ղ են, չի բացառվում նաև, որ Հայաստանում լինեն…

Ամբաստանյալը միացավ պաշտպանի միջնորդությանը: Դատարանի հարցին նա պատասխանեց, թե նախաքննության ժամանակ առերես հարցաքննվել է Մհեր Թ.-ի հետ, ում ցուցմունքների ու իր ցուցմունքների միջև հակասություններ կային:

Մեղադրող դատախազ Ն. Չիլինգարյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նույնպես նշելով, որ Գրիգոր Մաթևոսյանը առերես հարցաքննվել է Մհեր Թ.-ի հետ՝ իրացրել է հակընդդեմ հարցման իր իրավունքը, իսկ Ատոմ Թ.-ի ու ամբաստանյալի ցուցմունքների միջև հակասություններ չեն եղել, նա Գրիգոր Մաթևոսյանին մեղադրող ցուցմունք չի տվել: Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանը բոլոր միջոցները գործադրել է հիշյալ երկու վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար: Քանի որ դատաքննությունը տևական ժամանակ է ընթացել, դատարանը մի քանի անգամ է հարցում կատարել ՍԷԿՏ համակարգով ու պարզել է, որ հիշյալ երկու անձը Հայաստանում չեն: Այդ վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը և հետազոտումը դատարանում օրենքի խախտմամբ չի կատարվել:

Դատարանը պաշտպանին հարցրեց՝ տվյալ երկու վկաների ներկայությունն ամեն գնով ապահովելու վերաբերյալ միջնորդություն արվե՞լ է ընդհանուր իրավասության դատարանում: Պաշտպան Լ. Սիմոնյանն ասաց, որ ինքը առաջին ատյանի դատարանում գործի քննությանը չի մասնակցել, դրանից հետո է ներգրավվել, իսկ առաջին ատյանի դատարանում նման հարց չի բարձրացվել, նման միջնորդություն պաշտպանական կողմը չի արել…

Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Տևական ժամանակ անց հրապարակվեց դատարանի որոշումը՝ պաշտպան Լ. Սիմոնյանի միջնորդությունը մերժվեց: Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանը «բավարար միջոցներ է ձեռնարկել»՝ հիշյալ երկու վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար, սակայն վկաների՝ Հայաստանից բացակայելու պատճառով դա անհնար է եղել: Նախաքննության ժամանակ Գրիգոր Մաթևոսյանն առերես հարցաքննվել է իր դեմ ցուցմունք տված Մհեր Թ.-ի հետ՝ իրացնելով հակընդդեմ հարցման իր իրավունքը:

Պաշտպան Լ. Սիմոնյանը հայտարարեց, թե այլ միջնորդություններ ևս ունի, բայց նախ ցանկանում է դատարանին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, որը նախապատրաստելու համար ժամանակ է հարկավոր:

Պաշտպանն իր միջնորդությունները կներկայացնի հաջորդ դատական նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում